ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով հյուրին, նշել է, որ «Սոդիալ» ընկերությունը Ֆրանսիայում անասնապահության և կաթի վերամշակման ոլորտում մասնագիտացված խոշոր կոոպերատիվ է, որը նպատակադրված է Հայաստանում տեղայնացնել իր փորձը` հույս հայտնելով, որ ներկայացվելիք ծրագիրը հիմք կդառնա հետագա համագործակցության համար:
«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայլերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:
ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ ոլորտում ունենք զարգացման միտումներ` նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ: Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:
Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:
Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝ տեղական ցեղատեսակներով: Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան հարակից ենթակառուցվածքները:
Մասնագետների կատարած հաշվարկների համաձայն` տավարաբուծությունը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն փոքր և միջին տնտեսությունների համար:
Ամփոփելով քննարկումը՝ Իգնատի Առաքելյանը դրական է գնահատել ծրագիրը և ընդգծել է, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագիծը պետք է սկսել պիլոտային ծրագրից՝ արդյունավետության դեպքում խոշորացնելու ակնկալիքով մասնավոր ներդրողների հետ համատեղ: Արհեստական սերմնավորման կայանի ստեղծման մանրամասներին նախարարն առաջարկել է անդրադառնալ եվրոպացի փորձագետների հետ համատեղ քննարկումներից հետո, իսկ փոքր և միջին տնտեսությունների համար նախատեսված փորձնական ծրագիրը` վերջնական տեսքի բերել և զեկուցել արդյունքների մասին:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02