Մարտունիում արդեն գործում է նոր հանրային լողափ, որի բացմամբ ազդարարվեց Վարդավառի տոնակատարության սկիզբը: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, հոգևորականներ և շատ այլ հյուրեր: Միջոցառումը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու քաղաքապետարանի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի համատեղ ուժերով: Տոնախմբության մասնակիցներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը.
՛՛Այսօր մենք երկու տոն ենք նշելու՝ լողափի բացումը և Վարդավառը: Տոնը Մարտունիում նշվում է մեծ շուքով՝ Նոր տարվան հավասար: Այդ է պատճառը, որ այս լողափի բացման օր ընտրեցինք Վարդավառի նախօրեն: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ բնակիչներն այստեղ վայելեն իրենց հանգիստը՛՛,-ասաց նա:
Կարոն Բոթոյանը թեև երկու ամիս դեռ չկա, ինչ մարզպետ է, բայց ասաց, որ հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին: Նա նշեց , որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ, պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։
Աղվան Հովսեփյանը և Իգնատի Առաքելյան շրջեցին Մարտունու տարածքի համայնքների կողմից ցուցադրվող տաղավարներով, և նշեցին, որ նման միջոցառումները նպաստում են գյուղական ուտեստների և եկեղեցական տոների պահպանմանը:
Հանրային լողափում ամեն օր հերթապահությամբ կգործի բուժկետ, որի առկայությունը շատ կարևոր հանգամանք է: Կազմակերպիչների հավաստմամբ՝ Վարդավառին նվիրված տոնակատարությունն այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի:



![]()
Արմինե Բրսոյան
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02