Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ:
Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում Պոլսո պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը (Զավեն Տեր-Եղիայան՝ 1868-1947, Պոլսո պատրիարք Հայոց ցեղասպանության տարիներին) հայտնում է արմատներով էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին: Թուրք լրագրողը նկատում է, որ պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը, որը ծնունդով Բաղդադից էր, երիտթուրքական կառավարության կողմից 1916-ին պատրիարքարանի փակումից հետո աքսորվել է իր ծննդավայր, որտեղից կարողացել է վերադառնալ Կ. Պոլիս միայն 3 տարի անց՝ երիտթուրքական կառավարության տապալումից հետո միայն:
Վերադառնալուց հետո պատրիարքի դժվարին պարտականություններից մեկ էլ Ցեղասպանության ժամանակ աքսորի ճանապարհին մահացած ու հաճախ անհայտ կորած համարվող հայերի մահվան լուրը ընտանիքներին հայտնել էր: Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերենով գրված փաստաթղթում պատրիարքը նշում է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնում նրանց երեքի՝ դեռևս կենդանի լինելու մասին: Թուրք լրագրողը հույս է հայտնում, որ արխիվներից գտնված այս փաստաթուղթը առաջին անգամ լայն զանգվածների առաջ հրապարակվելուց հետո ի հայտ կգան նաև Զարմանյանների ողջ մնացած ժառանգները:


14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01