Վերջերս ԱՄՆ-ում բնակություն հաստատած պատանի աստղ Բեթթին իր առաջիկա պլանների մասին օվկիանոսից այս կողմ պատմել է Magnis.news-ին:
-Արդեն վեց ամիս է ինչ բնակվում ես ԱՄՆ-ում: Կարողացե՞լ ես ամբողջովին ներգրավվել ամերիկյան ապրելակերպի մեջ:
- Այո, արդեն կարողացել եմ ադապտացվել այստեղի կյանքին: Իհարկե, յուրաքանչյուր երևույթ էլ ունի իր երկու կողմը: Այն, ինչ լավ է ես մեծ հաճույքով եմ սովորել և հարմարվել այդ ամենին:
- Ինչպե՞ս է սկսվում օրդ:
- Գրեթե ամեն օր ունեմ մոտ երկու երեք դաս: Սկայպի միջոցով դասերս շարունակում եմ Հայաստանի ուսուցիչներիս հետ: Հնարավորինս շատ ազատ ժամանակ անցկացնում եմ ընտանիքիս հետ, քանի որ Հայաստանում դա այդքան էլ չէր ստացվում զբաղվածությանս պատճառով:
- Լինելով հեռվում Ամերիկան շատերի երազանքն է և շատերն են սրտում պահում ամերիկյան երազանք: Սակայն միշտ չէ, որ բոլորի երազանքների Ամերիկան համապատասխանում է իրականությանը: Դու ի՞նչ կասես այդ մասին:
- Իհարկե հնարավորությունները այստեղ անհամեմատ մեծ են յուրքանչյուրի համար, սակայն միայն ցանկանալը բավարար չէ հաջողության հասնելու համար: Աշխատասիրությունը առաջին նախապայմնանն է, որը այստեղ կարող է քեզ ճիշտ ուղղու վրա դնել: Հայաստանում ես արեցի այն ամենը, ինչը հնարավոր էր և հասա այն ամենին, ինչին կարելի էր հասնել: Այստեղ շատ ավելի մեծ նպատակներ ունեմ իմ առաջ և ցանկանում եմ ավելի մեծ բարձրունքների հասնել: Դա 14 տարեկանում իհարկե միայնակ հնարավոր չէ, այդիսկ պատճառով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ:
- Ի՞նչ արձագանքներ ունեցավ «New Generation» նախագիծը:
- Այս մեկ տարվա ընթացքում նախագիծը արդարացրել է մեր սպասումները ավելի քան կարող էինք պատկերացնել: Այստեղ շատ ավելի հետաքրքիր մտքեր են ծնվել, որոնք անպայման կյանքի կկոչվեն ժամանակի ընթացքում: Ինձ համար շատ ուրախալի է տեսնել իմ նախագծի մասնակիցներին այլ նախագծերում: Դա խոսում է այն մասին, որ իմ խոսքը տեղ է հասել ինչոր առմամբ: Հաջողություն եմ մաղթում իրենց աշխատանքներին և քանի դեռ ապագան պատկանում է նոր սերնդին այս նախագիծը ունի ասելիք և անելիք: «Victory Dance»-ը, որ նախագծի երկրորդ երգն է արդեն հասանելի է iTune-ում, շատ կցանկանամ, որ այն ունենա տեսահոլովակ, սակայն այդ ամենը դեռ քննարկումնների փուլում է:
- Հետևելով քո Instagram-ի էջին, հասկանում ենք, որ ինչ-որ նոր բան ես պատրաստվում ներկայացնել հանդիսատեսի դատին: Կմանրամասնե՞ս:
- Խոսքը գնում է «Բեթթի» վիդեոբլոգի մասին: Այսուհետ իմ պաշտոնական յութուբյան ալիքում հասանելի կլինեն բոլոր այդ վիդեոները, որոնք իմ հետաքրքրությունների և արդի թրենդների վերաբերյալ են: Սա ժամանցային հաղորդման ինտերնետային տարբերակ է, որը բացի ժամանցից կցանկանամ, որ հնարավորինս ուսուցողական և հետաքրքիր լինի իմ հասակակիցների համար: Վիդեոբլոգը ամբողջությամբ վարելու եմ անգլերեն լեզվով, քանի որ ցանկանում, որ այն հնարավորինս շատ մարդկանց հասանելի լինի, ի վերջո համացանցը սահմաններ չի ճանաչում: Առաջին հոլովակը, որը կոչվում է «Back to school supplies haul», արդեն հասանելի իմ յութուբյան ալիքում, իսկ վաղը իմ թմի հետ միասին պատրաստվում ենք գնալ Սան Դիեգո, որտեղից էլ կներկայացնեմ իմ հաջորդ երկու վիդեոները: Իդեպ, վերջերս Instagram-ի ուղիղ կապի միջոցով երբ շփվում էի իմ հետևորդների հետ, բավականին շատ կոմպլիմենտների արժանացա, ինչը իհարկե շատ հաճելի է և ուրախացնող: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, ակտիվության և մշտապես իմ կողքին լինելու համար:
Լրագրող՝ Էդգար Մադոյան
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56