Հուլիսի 23-ին, Մարտունի քաղաքում բացվեց ևս մեկ հանրային լողափ, այդպիսով Սևանա լճի թվով 11 հանրային լողափերի թիվն ավելացավ ևս մեկով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումով: Մարզպետ Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ Մարտունու շրջանում այն միակ հանրային լողափն է, որը կառուցվել է մարտունեցիների միջոցներով:
Տոնական միջոցառմանը բազմաթիվ հյուրերի թվում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը և այլ հյուրեր:: Տոնը սկսվեց Ջրօրհներքի արարողությամբ, այնուհետև ազգային երգ ու պարն ուղեկցվեց տոնական ծեսերով ու խաղիկներով:
Մարզի առանձին համայնքներ տաղավարներում ներկայացել էին Վարդավառի ավանդական ուտեստներով: Կ. Բոթոյանը նշեց, թե Վարդավառը Մարտունիում առանձնահատուկ շուքով են նշում, որը հավասարազոր է Նոր տարվա միջոցառմանը: Ըստ նրա, նման միջոցառումները միտված են աշխուժացնել համայնքային կյանքը, միջհամայնքային հաղորդակցման պայմաններ ստեղծել, ինչպես նաև տուրիստական գրավչություն հաղորդել:
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքը լողափ չուներ և անհրաժեշտություն էր բնակիչների համար հանգստի նման պայմաններ ապահովել:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02