Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը:
«Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել է, որ ողջունում է ԱԳ նախագահ Զիգմար Գաբրիելի՝ գերմանաբնակ թուրքերին ուղղված բաց նամակը:
«Դա իսկապես շատ ցավալի է և այդ պատճառով անհրաժեշտ է թուրքական ծագմամբ մեր քաղաքացիներին ուղղված հայտարարություն կատարել», – նկատել է նախագահը:
Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելի հեղինակած բաց նամակը գերմանական «Bild» թերթում հրապարակվել էր հուլիսի 22-ին: Նախարարը նշել էր, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել այդ երկրի հետ հարաբերություններում նոր մոտեցում մշակել:
«Մենք միշտ կողմ ենք եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններին, քանի որ գիտենք, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեզ համար կարևոր են»,- ասված է նամակում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 13-ին պատասխանել էր Զիգմար Գաբրիելի նամակին: «Գերմանացի պաշտոնյաներին՝ ի դեմս Գերմանիայի արտգործնախարարի, մինչ օրս միշտ մի բան եմ կրկնել. խնդրում եմ, մենք ՆԱՏՕ-ում միասին ենք: ԵՄ գործընթացում բանակցող երկրներ ենք: Հետևաբար, մեր միջև եղած մարտավարական գործընկերությունը նոր չէ: Մեր գործընկերությունը վաղուց է ձևավորվել: Եվ այդ գործընկերությունը ստվերող որևէ քայլ պետք չէ անել», -ասել է Էրդողանը:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02