Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Պաշտոնական Անկարայի կողմից առաջարկը ԵՄ հետ նոր գլուխներ բացելու վերաբերյալ չի ընդունվել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Հանդիպման ժամանակ Մոգերինին խիստ մտահոգիչ է անվանել Թուրքիայում ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների կալանավորման փաստը: «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շեշտել ենք, որ անհրաժեշտ է մեր միջև համագործակցությունն ու երկխոսությունը շարունակել իրավական պետության և հիմնարար ազատությունների հարցում դրական քայլեր ձեռնարկելու պարագայում»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
Յոհաննես Հանն էլ ընդգծել է, որ Թուրքիան չի կատարել ներկայացված 72 նախապայմաններից 5-ը: Նա ևս մտահոգություն է հայտնել այդ երկրում իրականացվող անտեղի ձերբակալությունների առնչությամբ: Հանը հիշեցրել է, որ խոսքի և հավաքներ անցկացնելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն են: «Այս պահին անհնար է նոր գլուխների բացումը: Մենք խիստ մտահոգ ենք Թուրքիայում կալանավորումների, խոսքի ազատության հարցով»,- նշել է ԵՄ հանձնակատարը:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02