ԱՄՆ պետքարտուղարությունը Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարման ընթացքում «բաց պատերազմի» մեջ է Սպիտակ տան հետ մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման, Իրանի հետ իրավիճակի և Քաթարի շուրջ ճգնաժամի պատճառով: Այդ մասին գրում է Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:
Ինչպես հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղարի գլխավորությամբ աշխատող բարձրաստիճան աշխատակիցներն արհամարհում են կադրային ապահովման և քաղաքականության հարցերով Սպիտակ տան հրահանգները:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Պետքարտուղարությունում կադրային նշանակումների հարցն առավել լարվածներից է, քանի որ գերատեսչությունը խոչընդոտում է պաշտոններին Թրամփի վստահված անձանց նշանակումը: Այդ իրավիճակը թույլ է տվել դեռևս Բարաք Օբամայի իշխանության ժամանակ նշանակված Պետքարտուղարության աշխատակիցներին շարունակել զբաղվել նույն գործերով և քաղաքականություն ձևավորել, որն ավելի ու ավելի հաճախ է հակասում Սպիտակ տան գործողությունների ծրագրին:
«Գաղտնիք չէ, որ Պետքարտուղարությունը բաց քաղաքական պատերազմ է տանում, այդ թվում՝ անհնազանդության և ԶԼՄ-ներում Թրամփի գլխավորած Սպիտակ տան դեմ արշավի պատերազմ»,- ասել է արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբաններից մեկը:
Տարաձայնությունների հիմնական կետերից մեկը մնում է Պետքարտուղարությունում բազմաթիվ ազատ աշխատատեղերի հարցը: Սպիտակ տունն աշխատանքի պոտենցիալ թեկնածուների ցանկեր է ուղարկել, սակայն Թիլերսոնի օգնականները դրանք արհամարհել են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պետքարտուղարությունում այժմ թափուր են պետքարտուղարի մի շարք տեղակալների և օգնականների պաշտոնները:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02