ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 26-ին ընդունեց Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերճյան երկրորդական վարժարանի տնօրեն, Սիրիայի գավառական ժողովի անդամ Անդրանիկ Պողոսյանին և Կրթասիրաց մշակութային միության և վարժարանի հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսան Կարադանայանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ արժևորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված նրա ազգանպաստ գործունեությունը: Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով, դպրոցի աշակերտների թվով, առկա խնդիրներով ու դժվարություններով: Նա մասնավորապես նշեց. «Սիրիայում հայ դպրոցը պահելով՝ իսկապես հերոսություն եք անում: Համայնքը պահելը, սերունդ կրթելը շատ կարևոր է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրանց ծառայելով»:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վերջերս իրեն փոխանցված՝ ՀՀ Նախագահի կողմից շնորված Երախտագիտության մեդալի համար և հավելեց:«Շնորհակալական խոսքերից ավելի ուզում եմ հավաստել, որ այդ պարգևը խթան պիտի դառնա, որ ավելի ակտիվ աշխատանք տանենք: Կրկին ուզում եմ շեշտել, որ պետք է վերադառնամ Հալեպ՝ իմ առաքելությունը շարունակելու: Ինձ համար և ազգային, և մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել»:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56