Վրաստանի կառավարությունը Հայաստանին նվեր է մատուցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նվերը վրացական «Ռուսթավի» ժողովրդական երգի ու պարի պետական ակադեմիական համույթի ելույթն էր։
Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից քառորդ դար է անցել։ Այդ առթիվ Վրաստանի կառավարությունը նվեր է մատուցել բարեկամական հայ ժողովրդին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն։
«Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը մեծ տոն է։ Հայաստանում հյուրընկալել ենք «Ռուսթավի» լեգենդար համույթին, որը տարբերվում է իր ակադեմիական ուղղվածությամբ։ Հայ հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու նրանց վիրտուոզ կատարումները»,– ասաց Սագանելիձեն։
Նրա խոսքով` 25 տարին հայ-վրացական բարեկամության համար ակնթարթ է։ Երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա բարեկամությունը, այդ իսկ պատճառով Հայաստանը Վրաստանի համար ամենամոտ երկրներից մեկն է, նշում է դեսպանը։ Ներկա պահին երկրները տարբեր ոլորտներում խորացնում են իրենց գործակցությունը։
«Ես ինձ լավ եմ զգում Հայաստանում, լավ գիտեմ երկիրը և շատ ընկերներ ունեմ այստեղ։ Երևանի հետ ինձ մի շարք ջերմ հիշողություններ են կապում։ Դա օգնում է ինձ աշխատանքի մեջ»,– ասաց Սագանելիձեն։
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ կարծում է, որ երկու եղբայրական ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն, և դա շատ լավ հիմք է երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։
Հոբելյանական օրվա կապակցությամբ միմյանց ուղերձներ են հղել Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեն և Էդվարդ Նալբանդյանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարներն ընդգծեցին, որ քառորդ դարը միայն մի ակնթարթ է եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության մեջ, սակայն սա կարևոր փուլ է երկկողմ հարաբերություններում։ Առկա սերտ միջպետական կապերը արտացոլում են երկու ժողովուրդների բարեկամությունը, որը կառուցվել է ամուր պատմական հիմքի և ազատության ու ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա։
Հոբելյանական տարեթվի առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը ծրագրում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ անցկացնել։
Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին` համապատասխան համաձայնագիր ստորագրելով։
armeniasputnik.am
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02