Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի հետ տեղի ունեցած միջադեպի, պահանջել է Վաշինգտոնից հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավագնացության անվտանգությունը պահպանելու համար, հայտնում է ТАСС-ը:
«Եթե ամերիկացիները ցանկանում են, որ այդ տարածաշրջանը լինի ավելի կայուն, իսկ առանցքային ջրային շնչերակներն անվտանգ լինեն ամբողջ աշխարհի համար, նրանք պետք է դադարեցնեն այդ գործողությունները»,- ասել է նա:
Ռոհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ն 40 տարվա ընթացքում ճնշում է գործադրել, բոյկոտել է, սադրանքներ է իրականացրել Իրանի նկատմամբ, ինչպես նաև մոբիլիզացրել է տարածաշրջանի որոշ երկրների Իրանի դեմ, բայց պարտություն է կրել:
Հուլիսի 25-ին Պարսից ծոցի հյուսիսային հատվածի միջազգային ջրերում միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի և Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի ստորաբաժանումների պարեկային նավի մասնակցությամբ: Իրանցի զինվորականների խոսքերով՝ ամերիկյան ռազմանավը երկու կրակոց է արձակել օդ՝ իրանական նավի ուղղությամբ՝ «սադրանքի և ահաբեկելու նպատակով»: ԱՄՆ-ում պնդում են, որ իրանական նավի անձնակազմը խախտել է ծովում նավերի բախման կանխարգելման միջազգային կանոնները, երբ երեքշաբթի վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02