Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ իմանալով, որ Կանադայի կառավարությունն արտահանման թույլտվություն է տրամադրել Տորոնտոյում տեղակայված զրահապատ մեքենաների արտադրության գծով մասնագիտացած «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկա Ադրբեջան տեղափոխելու համար, հայտնում է asbarez.com-ը:
Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին հուլիսի 24-ին ուղարկված նամակում հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանն անհապաղ կանգնեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ որոշումը չեղարկելու համար:
«Վտանգավոր զենքի մատակարարումներն Ադրբեջանի նման խարդախ պետություններին խախտում են Կանադայի զենքի արտահանման կարգավորումների հիմնական նորմերը և զգալի վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:
«Ինչպես մինչև հիմա բազմիցս պարզ է դարձել, Ադրբեջանի իշխանությունները նման զենքն օգտագործում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալով տարածաշրջանային անկայունությունն ամրապնդելու, այլև երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- ասել է Միրաքյանը:
Նա հավելել է, որ թույլ տալով ռազմական ապրանքների արտահանումն Ադրբեջան՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի Հանրապետության միջև ռազմական գործողություններին, իսկ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հակամարտության խաղաղ կարգավորմանը Կանադայի հանձնառությանը:
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02