Եթե Սամվել Բաբայանը չի ցանկանում այդ սադրանքին մասնակցել, պետք է հայտարարի այդ մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործունեությանն Արցախում ու հնչեցվող պահանջներին, թե Բաբայանը պետք է վերադառնա իր նախկին պաշտոնին:
Դավիթ Բաբայանն ասաց. «Իրավական պետություններում ո՞վ է նշանակում Պաշտպանության նախարարին և ի՞նչ հանգամանքներում: Կա՞ մի երկիր, որտեղ Պաշտպանության նախարարը նշանակվում է ինչ-որ մի խմբի փողոց դուրս գալու և նման քաղաքական շահարկումների հետևանքով: Որտե՞ղ է նման բան տեղի ունենում:
Բոլշևիկյան հեղափոխություն չէ, որ յուրաքանչյուրն ընտրի գնդի հրամանատարի, առավել ևս՝ փորձի ճնշում գործադրել պետության վրա 10-20-30 հոգով և ասել, թե պետք է նշանակվի այս կամ այն մարդը Պաշտպանության նախարար: Դա օրենքին հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում, իհարկե հակասում է, եթե հակասում է, ուրեմն անօրինական է, եթե անօրինական է, հետևաբար՝ սադրանք է»:
ԼՂՀ նախագահի խոսնակի դիտարկումների համաձայն, Արցախի Հանրապետությունն իրավական, ժողովրդավարական պետություն է, ադ մասին գիտի միջազգային հանրությունը ևս, ուստի չի կարելի պետության նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել: Դավիթ Բաբայանի խոսքով, այսպիսի սադրանքներ սկսվել են դեռևս ապրիլի 3-ին, երբ պատերազմն իր ամենաթեժ փուլում էր, որոշ մարդիկ փորձում էին ձուկ որսալ պղտոր ջրերի մեջ:
«Ինչո՞ւ: Այդ նույն մարդը, երբ Պաշտպանության նախարար էր, այսպիսի շարժմանն ինչպիսի՞ արձագանք կտար: Մենք չենք գնալու՝ տեսնենք, թե ով ում գործակալն է, իրավական հարթության մեջ ենք դիտարկելու այս հարցը: Ի՞նչ է նշանակում՝ 20-30 հոգի հավաքվեն և պահանջեն, որ այս կամ այն մարդուն նշանակեն նախարար կամ ուժային բլոկի ղեկավար, նախարարների նշանակման կարգ կա, խարխլվում է պետական կարգը, ինչն անօրինական է, այն էլ՝ Արցախում, այն էլ՝ այս ժամանակահատվածում»,- ասաց Բաբայանը:
Վերջինիս խոսքով, եթե Սամվել Բաբայանը չի ցանկանում այդ սադրանքին մասնակցել, պետք է հայտարարի այդ մասին, որպեսզի դադարեցվեն նման սադրանքները, որ դա ճիշտ չէ, դա օրենքին հակասում է: «Ընտրությո՞ւն են անում, ընտրության քաղաքակիրթ ձևեր կան, մասնակցել ընտրություններին, ձևավորել կառավարություն, Ազգային ժողով, սա բոլշևիզմ է»,- նկատեց նա:
Խոսելով Արցախի իշխանությունների հնարավոր քայլերի մասին` Դավիթ Բաբայանն ասաց, որ հասկանում են, և Արցախում հենց այդպես էլ կա` ժողովրդավարություն, մտքերի բազմակարծության իրավունք: «Հասկանում ենք, մենք իրավական պետություն ենք, ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ, դա Սահմանադրության մեջ է նշված, բայց օրենքի սահմաններում երբևիցե չպետք է քաղաքական գործունեությունը նպատակ հետապնդի հասարակության մեջ անկայունություն սերմանելու և պետական կարգը խարխլելու: Իրավական պետությունը հենց դա է` պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մարդու իրավունքները, բոլոր արժեքները պահպանվեն, այդ թվում՝ պահպանվի կարգուկանոնը»,- ասաց նա:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է բացատրում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի ծեծի ենթարկման փաստը, արդյոք դա նրա քաղաքական գործունեությա՞մբ է պայմանավորված, նա պատասխանեց, որ տեղյակ չէ այդ մասին: «Դժբախտաբար, լավ ճանաչելով այդ անձնավորությանը, այդ մարդու նման պահելաձևը մի օր պետք է հանգեցներ նման երևույթների, որովհետև նա անընդհատ սադրանքների է ենթարկում հասարակությանը, իր գործընկերներին, վիրավորում է մարդկանց, իսկ սա Արցախն է, միգուցե այդպիսի մի դրվագ է եղել, չգիտեմ, տեղյակ չեմ: Մոտավորապես կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է եղած լինել, դժբախտաբար, լավ ճանաչելով այդ «անհատին»: Չեմ կարծում, որ սա քաղաքական խնդիր ունի, սա անձնական պահելաձևի և բնավորության հետևանքն է: Իր շարքերում նման մի քանի հոգի կան»: Նշենք, որ Հայկ Խանումյանը Սամվել Բաբայանի համակիրն է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47