Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում խիստ պատկերավոր ներկայացրեց, թե ինչպես են ընդունել համագյուղացիներն այն, որ Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանին սպանել են որդին և կինը:
«Էն ժամանակ սպանությունից շոկի մեջ էինք, հիմա սաղ Սարդարապատն ուշաթափված է»,-ասաց գյուղապետը:
Հարցին էլ, թե Սիմոնյանները սիրո՞ղ ամուսիններ էին, խորհուրդ տվեց. «Գնացեք, կողքի հարևաններին հարցրեք»:
Հիշեցնենք, որ երեկ շատ անսպասելի հայտնի դարձավ, որ օրեր առաջ անհետացած, ապա հուլիսի 25-ին՝ «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում փաթաթված ու կապկպված վիճակում հայտնաբերված Մանուկ Սիմոնյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա միակ որդին և կինը:
Շատ դժկամությամբ Սարդարապատի գյուղապետը պատմեց, որ գյուղում այնուամենայնիվ շրջանառվում են վարկածներ, թե ինչու կարող էին որդին ու կինը սպանել ընտանիքի հորը:
«Դե հետաքննությունը բոլոր հարցերին երևի ճշգրիտ կպատասխանի… ես ինչ իմանամ… էլ խանդի հող է, էլ՝ վաուչերի համար է...Չգիտեմ, ամեն ինչ փակ է… ոչ դիակն են տալիս, ոչ բան»,-ասաց նա։
Մանուկ Սիմոնյանի հուղարկավորության օրը ևս հայտնի չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննությունները դեռ չեն ավարտվել:
Նշենք, որ գյուղում են Արմավիրի նախկին խորհրդականի՝ արտերկրում բնակվող եղբայրները։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01