Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի բիզնես դպրոց, որի մշակման հիմքում դրվել է ավելի քան 300 համաշխարհային բիզնես դպրոցների գործունեության փորձը: «Sputnik Արմենիայի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Marketers Community» հիմնադրամի ղեկավար Ծովինար Սարգսյանը:
«Բիզնես դպրոցի կազմակերպումը Հայաստանում աննախադեպ երևույթ է: Գաղափարի հեղինակները նպատակ ունեն ձևավորել հարթակ որակյալ բիզնես կրթություն ստանալու, ինչպես նաև նոր բիզնես ծրագրերի իրականացման ֆինանսական ու խորհրդատվական աջակցության համար: Բիզնես դպրոցի նպատակն է Հայաստանում ձևավորել զարգացած բիզնես միջավայր և գործող բիզնեսների համար պատրաստել որակյալ ու փորձառու մասնագետների»,- մանրամասնեց Ծովինար Սարգսյանը:
Ըստ նրա՝ «Marketers Community | The First Business School In Armenian»- ծրագիրն իրականացվելու է «ԵՄ Բիզնես դպրոցի»-ի հետ համագործակցության պայմաններում, ինչի շնորհիվ ամբողջ ուումնական կուրսը ներառում է բոլորովին նոր և պրակտիկ մոտեցումներ:
«Վեց ամսվա ուսումնառության ընթացքում Բիզնես դպրոցի ուսանողներն աշխատելու են տարբեր բիզնես գաղափարների շուրջ և դասընթացի ավարտին «Դարձրու գաղափարդ իրական բիզնես» ծրագրի շրջանակներում լավագույն գաղափարը ֆինանսավորվելու է դպրոցի միջոցներով:
Բիզնես դպրոցում դասավանդելու են հայաստանյան և արտասահմանյան հաջողակ` ավելի քան 50 ընկերությունների լավագույն գործարարները, ովքեր ողջ կուրսի ընթացքում ուսանողների հետ կկիսվեն իրենց գործնական գիտելիքներով եվ փորձով»,-նշեց Ծովինար Սարգսյանը:
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56