ARM | RUS |

Ապրիլյան հերոսամարտի մասնակից Արթուր Գրեյանը զորացրումից հետո որոշել է ստանալ իրավաբանական կրթություն

28.07.17 | 21:30

Գեղարքունիքի մարզի ընտանիքները հուլիսի ընթացքում ոչ միայն Հայոց բանակ են ճանապարհում իրենց զավակներին, այլ նաեւ շուքով ու ուրախությամբ ընդունում զինվորական ծառայությունը պատվով ավարտած տղաներին, որոնց շարքերում քիչ չեն 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցները:

Նրանցից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, Մարտունու զինկոմիսարիատից զորակոչված Արթուր Նվերի Գրեյանն է, ով «Արմենպրես»-ի հետ կիսվեց Ապրիլյան հերոսամարտի դեպքերի հուշերով ու տպավորություններով, իր մարտական ընկերների մասին ու ապագա անելիքների շուրջ տրված գնահատականներով: Արթուր Գրեյանը ծնվել է 1997 թվականին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Ավարտել է Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը եւ «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանը: Հայոց բանակ է զորակոչվել 2015 թվականի հուլիսին:

«Ծառայությունս սկսել եմ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ռազմաուսումնական զորամասում, որն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արցախի Պաշտպանության բանակի զորամաս, որը տեղակայված է հարավային ուղղությամբ: Մեր տանկային գումարտակը 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան ստացավ տագնապի ազդանշանը եւ իր մշտական տեղակայման վայրից անմիջապես տեղափոխվեց պաշտպանական շրջան՝ դիմակայելու թշնամու տանկերի եւ հետեւակի առաջխաղացումը: Ապրիլի 2-ի առավոտյան մենք անմիջական շփման մեջ ենք գտնվել հակառակորդի տանկային գումարտակի եւ հետեւակի հետ: Նախ անցանք պաշտպանության, ապա՝ հակագրոհի, որի ժամանակ, զբաղեցնելով հարմար կրակային դիրք, խոցեցինք հակառակորդի Տ-90 տանկը՝ ոչնչացնելով ինչպես նրա անձնակազմը, այնպես էլ՝ հետեւակը: Ապա զբաղեցրինք ամուր պաշտպանություն՝ հակառակորդին թույլ չտալով ներխուժելու մեր տարածք: Այսպես մարտնչեցինք եւ մի քանի օր, երբ հայտարարվեց ընդհանուր հրադադարի մասին: Մեր հրամանատարությունը, անշուշտ, նախապատրաստել էր հակահարձակում, եւ միայն հաստատված հրադադարը կանխեց թշնամու ակնհայտ ջախջախումը, թշնամի, որի գերակշիռ ուժերը չորս օր ու գիշեր չկարողացան մեկ քայլ իսկ առաջ գալ, ճեղքել մեր պաշտպանությունը: Չորս օր ու գիշեր եւ եւ իմ հրամանատարներն ու մարտական ընկերները մի ակնթարթ անգամ աչք չենք փակել, անգամ սնվելու եւ ջուր խմելու ժամանակ չենք ունեցել: Ես շարունակ խրամատ էի փորում, տանկն էի վարում ու քողարկում: Թշնամու հրետանին անընդհատ աշխատում էր՝ կտրելով մեր կապն ու շփումը թիկունքի հետ, այդ պատճառով էլ չէինք կարողանում թիկունքից սնունդ ու ռազմամթերք ստանալ: Թե ինչպես ենք այդ օրերն անցկացրել անքուն ու սոված-ծարավ, առանց հանգստի հնարավորության, արկերի չդադարող տարափի ու մահվան սպառնալիքի ներքո, թողնում եմ ընթերցողների դատողությանը: Չեմ կարող ասել, թե ինչ գերմարդկային ուժ էր մեր մեջ հավաքվել, որ կարողացանք դիմակայել մինչեւ ատամները զինված թշնամուն, նրան նահանջ պարտադրել՝ առանց վախի ու խուճապի մատնվելու: Այդ ակնթարթները պարզապես հերոսացնում են հայ զինվորին ու հրամանատարին, փաստում նրանց անպարտելիությունն ու հզորությունը: Եվ ես անչափ հպարտ եմ, որ եղել եմ այդ փառապանծ բանակի շարքերում, այդ օրհասական կռիվներում կյանքի եւ արյան գնով հաղթանակ կերտած հերոս տղաների կողքին: Առավել գոհ եմ ճակատագրից, որ հրե քառօրյա հեղեղի մեջ, չդադարող կատաղի մարտերում ես թեթեւ վերք անգամ չեմ ստացել: Ափսոս միայն, որ կորցրի իմ սիրելի հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, մեխանիկ-վարորդ Տիգրան Աբգարյանին եւ նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանին: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր տանկը: Եվս մեկ տանկ թշնամին կարողացավ խփել, սակայն մեր հերոս տղաները, անգամ վիրավոր վիճակում, կարողացան փրկել տանկը ոչնչացումից: Նրանք էին Անդրանիկ Աթալյանը, ով մեր մարզի Շատջրեք գյուղից է, եւ Ռազմիկ Զաքարյանը: Մենք մարտական դիրքերում մնացինք մինչեւ ապրիլի 25-ը, որից հետո վերադարձանք մեր զորամասի նոր տեղակայման վայր, որտեղ էլ անցկացրի իմ հետագա ծառայությունը եւ պատվով տուն վերադարձա»,-պատմեց Արթուր Գրեյանը:

Հերոսամարտում ցուցաբերած անօրինակ սխրանքի եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արթուր Գրեյանին շնորհել է Արիության մեդալ, իսկ դիվիզիայի հրամանատարությունը՝ եֆրեյտորի զինվորական կոչում: Նա նաեւ խրախուսվել է դրամական պարգեւով եւ զինվորական տասնօրյա արձակուրդով: Արթուրին առաջիկայում սպասվում է եւս մեկ պարգեւ՝ ավտոմեքենայի տեսքով: «Ամեն մի նոր պարգեւ ինձ առավել է պարտավորեցնում՝ նվիրումով ծառայել իմ երկրին, լինել հասարակության համար պիտանի մարդ: Զորացրվելուց հետո արդեն դիմել եմ Ազգային անվտանգության մարզային ծառայության ղեկավարությանը՝ համակարգում աշխատանքի անցնելու խնդրանքով: Լիահույս եմ, որ խնդրանքս չի մերժվի: Հետո նպատակ ունեմ՝ սովորել եւ ձեռք բերել իրավաբանական բարձրագույն կրթություն»,-իր ապագա անելիքների մասին խոսեց Արթուրը:

Նորիկ Գրեյանի մինուճար որդին սրտանց խաղաղություն է մաղթում մեր հայրենիքին, անփորձանք ծառայություն՝ առաջնագծում կանգնած կամ զինծառայության մեջ գտնվող մեր զինվորներին ու սպաներին, բայց նաեւ չի մոռանում բարձրաձայնել, որ եթե թշնամին նորից սպառնա մեր սահմաններին, ինքը կլինի առաջին կամավոր զինվորների մեջ. «Ես չեմ կարող վտանգի ժամին մենակ թողնել իմ մարտական ընկերներին, որոնցից նոր-նոր բաժանվել եմ, անպաշտպան թողնել իմ հայրենի հողն ու ժողովրդին, ծնողներիս, հարազատներիս եւ իմ զինվորական ու մարտական փորձը չծառայեցնել ազգափրկության սուրբ գործին: Հակառակ դեպքում մեր հերոսական մաքառումը կդառնար աննպատակ կամ անիմաստ: Ես ու իմ սերնդի տղաները միշտ պատրաստ կանգնած կլինենք, թեկուզ հիմա արդեն քաղաքացիական հագուստ ենք կրում, իսկ զինվորական հագուստ հագնելն արդեն կլինի րոպեների հարց, եթե նորից փորձեն պատերազմով գալ մեզ վրա»,-հայտարարեց Արթուր Գրեյանը:

Խոսրով Խլղաթյան

168.am


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01