Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր հասցեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնչեցրած սպառնալիքների մասին։ ZIK հեռուստաալիքին տված համապատասխան մեկնաբանությունը նա զետեղել է իր ֆեյսբուքյան էջում։
Սաակաշվիլիի խոսքով՝ ներկա պահին ինքը գտնվում է Նյու Յորքում, իսկ Պորոշենկոյի հետ վերջին անգամ հանդիպել է մայիսին, Մալթայում՝ ԵԺԿ համագումարի ժամանակ։
«Այդ զրույցը տևել է 2 ժամ, դրանք սպառնալիքներ էին, կոչեր՝ դադարեցնելու նախագահին քննադատելը, դադարեցնելու քաղաքական գործունեությունն ու ակտիվությունը։ Եվ եթե ես դադարեցնեմ քաղաքական ակտիվությունը, ապա 2 տարուց խմբակցություն կունենամ խորհրդարանում։ Բոլոր սպառնալիքներին ես ժպիտով եմ արձագանքել, ես հրաժարվել եմ կատարել պահանջները»,-ասել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, նա նշել է, որ դրանից հետո Պորոշենկոն իր միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել, որ դժգոհ է Սաակաշվիլիի տոնից ու տրամադրությունից։
Հուլիսի 26-ին Պորոշենկոն ստորագրել էր հրաման Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին։ Երկրի միգրացիոն ծառայության տվյալներով՝ Սաակաշվիլին կեղծ տվյալներ էր նշել պաշտոնական փաստաթղթերում։
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02