ARM | RUS |

«Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել»

29.07.17 | 18:17

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն` ամփոփելով կիսամյակային աշխատանքը:

-2017 թվականի առաջին կիսամյակն ինչպիսի՞ շրջան է քաղավիացիայի համար: Ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք:

-Առաջին կիսամյակը բավական դրական ենք գնահատում: 2016 թվականին դրական ցուցանիշներից հետո շարունակում ենք աճ գրանցել: Նշեմ, որ առաջին կիսամյակում փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, արդեն ունենք 29.3 տոկոսի աճ: Մեծ սպասումներ ունենք, որ 2017 թվականն ավելի լավ ցուցանիշներով կփակենք, քան 2016 թվականը, երբ վերջին տասը տարվա ընթացքում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ: 2016-ին ուղևորահոսքը կազմել էր 2 մլն 117 հազար մարդ: Բեռնափոխադրումների ցուցանիշներում նույնպես աճ կա, այն կազմում է շուրջ 70 տոկոս: Հուսով ենք, որ ցուցանիշներն այսպես կպահենք ու կավելացնենք:

Ընթացիկ տարում ունեցել ենք նոր երթուղիներ, տեղական ավիաընկերությունների շրջանում ակտիվություն է նկատվում: Մասնավորապես, «Տարոն-Ավիան» Գյումրիից, «Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս ամառային այս սեզոնին մի քանի ոչ կանոնավոր երթուղիներ բացեց: Այսօր ունենք կանոնավոր թռիչքներ դեպի Իսրայել, Բեյրութ, Աստանա:

-Այս նոր չվերթների բացումը որքանո՞վ է ազդեցություն թողել տոմսերի գների վրա:

-Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել: Անուղղակիորեն կարող է լինել, եթե չվերթները տրանզիտային նոր ուղղություններ ապահովեն, և այստեղ մրցակցության դեպքում գները կիջնեն: Ես կարող եմ ասել, որ մենք գների նվազում ունենք ոչ թե մի քանի երթուղիների բացումից հետո, այլ, ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում նոր քաղաքականության վարման արդյունքում: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այս ցուցանիշները կրկին մեզ չեն գոհացնում: Դրա համար պետք է բանակցել, որպեսզի շատ ավիաընկերություններ գան, և եթե ուղևորների քանակը համապատասխան լինի, ապա ավիաընկերությունները կարող են մտածել իրենց գնային քաղաքականության փոփոխության մասին:

-Նշվում էր, որ ներդրումային ծրագիր կա «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու օդանավակայանում: Ի՞նչ աշխատանքներ են արդեն իսկ իրականացվել և ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-Այո, Գյումրու օդանավակայանի զարգացումը մեզ համար այսօր առաջնային պլանում է: Ինչպես գիտեք այնտեղ արդեն երկու ավիաընկերություն երթուղիներ է շահագործում: Եվ որպեսզի ավելի ակտիվացնենք աշխատանքը մենք պետք է բարելավենք ենթակառուցվածքները, աշխատենք ծառայությունների ընդլայնման մասով: Արդեն իսկ օդանավակայանի թռիչքուղին բարեկարգվել է, լուսաազդանշանային համակարգն է փոփոխվել, աշխատանքներ են տարվում օդանավակայանի տերմինալում: Արդեն կա մշակված ծրագիր, որի համաձայն նախատեսվում են շարունակական ներդրումներ: Դա կօգնի, որ նոր ավիաընկերությունների մուտքի դեպքում, կարողության իմաստով կարողանանք ապահովել անհրաժեշտ պայմանները:

-Առաջիկայում նոր ավիաընկերությունների մուտք Գյումրու օդանավակայան սպասվո՞ւմ է:

-Սովորաբար խուսափում ենք կանխավ ավիաընկերությունների մուտքի հետ կապված տվյալներ տրամադրել, քանի դեռ ավիաընկերությունները կոնկրետ որոշում չեն կայացրել: Բայց վստահ եղեք, որ բանակցություններ տարվում են, հուսով ենք, որ այդ ավիաընկերությունների թիվը կավելանա: Դա կախված է մի շարք գործոններից, բանակցությունների ընթացքից, ավիաընկերությունների ծրագրերից: Մենք բավական դրական ենք տրամադրված, ավելի ոգևորվում ենք, երբ տեսնում ենք ակտիվությունը: Մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն իրենց լավ են զգում:

-Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել փոքր ավիացիայի զարգացման նպատակով:

-Փոքր ավիացիայի զարգացումը ևս մեր կարևոր ծրագրերից է: Ավիացիայի վարչությունը ուսումնասիրությունների առումով լայնածավալ աշխատանք է տանում: Հայաստանի տարածքում ունենք 16 աերոդրոմ, և դրանցից պետք է ընտրել, թե որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Մինչ այդ շատ կարևոր է ուսումնասիրել ներքին ցամաքային փոխադրումների ծավալները, աերոդրոմի վերականգնման ծախսերը, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ շարունակենք: Գիտեք, որ արդեն Կապանի օդանավակայանի հետ կապված դրական տեղաշարժ կա: Առաջիկայում փոքր ավիացիայի զարգացման վերջնական ծրագիրը կկազմվի և կսկսենք, ըստ ուղղությունների, աշխատանք:

-Այսինքն` տեսանելի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

-Այո, դեռ վաղ է խոսելը, որովհետև աերոդրոմների վերագործակման աշխատանքները բավական լուրջ ընթացք է նախատեսում: Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ, իսկ դա ժամանակ է պահանջում:

-Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

-Այստեղ մեծ առաջընթաց ունենք: Դրական արդյունքներ կան առաջին պաշտոնական բանակցային փուլի ընթացքում: Բավական ծավալուն բանակցային տեքստից մի քանի կետ էր մնացել վերջնականացնելու: Վերջերս հունիսին Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, այնտեղ քննարկում տեղի ունեցավ եվրոպացի մեր գործընկերների հետ և մնացած կետերի շուրջ բանակցություններն էլ ավարտվեցին: Հիմա այն փուլում ենք, որ համաձայնագիրը ԵՄ պետություններին առանձին ներկայացվի հաստատման: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ պաշտոնական փուլի ընթացքում կստորագրվի:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրման նպատակով:

–«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգի ներդրումը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը: Կա արդեն ձևավորված աշխատանքային խումբը, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության և աշխատանքային խմբի մասնագետների միջև, որի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի ներդրման դրույթները, ռազմավարությունը և հնարավոր խոչընդոտները: Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծ է մշակվել ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում հրապարակելու համար: Կարծում ենք 2017-ի ավարտին կունենանք որոշ արդյունքներ:


Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ...

19:19

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի...

19:04

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության...

14:41

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի...

14:23

Այրվել է Փարիզի սննդի ամենահին փակ շուկան. Կա մեկ վիրավոր

Այրվել է Փարիզի սննդի ամենահին փակ շուկան. Կա մեկ...

14:08

Պետությունը բեյջի թելը ձեռք է բերել 1248 դրամով, շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չգտանք. Լիաննա Մանուկյան

Պետությունը բեյջի թելը ձեռք է բերել 1248 դրամով, շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չգտանք....

14:04

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է...

13:35

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ԱԱԾ

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների...

13:32

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական...

13:19

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման...

13:03

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի...

12:52

Զելենսկին կարող է խզել հարաբերությունները Թրամփի հետ

Զելենսկին կարող է խզել հարաբերությունները Թրամփի հետ

11:49

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում. Վահե Հովհաննիսյան

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի...

11:25

Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը

Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան...

11:09

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան կալանավորվածներ

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան...

10:34

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և...

10:19

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

10:03

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական...

11:02

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02