Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և Հայաստանի զարգացման հիմնադրամ: Այս երկու կառույցների նպատակները, եթե ոչ՝ նույնը, ապա՝ շատ մոտ են: Առաջինի կանոնադրությունն ասում է, որ կենտրոնի նպատակներն են` ՀՀ կառավարությանն աջակցության ցուցաբերումը ՀՀ ռազմավարությունների, հայեցակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի իրականացման հարցում՝ որպես առաջնային նպատակ ունենալով, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը և նոր ներդրումների ներգրավումը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի հիմնական առաքելությունը երկրի տնտեսական աճի խթանումն է։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, նաև ջանքերն ուղղում է ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը և զբոսաշրջության զարգացմանը: Ինչպիսի՞ն է այս համանման կառույցների աշխատանքի արդյունավետությունը:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս երկու կառույցների աշխատանքի ուղղվածությունը նման է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործառույթներին, բայց անգամ, եթե դրանց աշխատանքը, թվում է, որ նման է, բայց կարող է և՝ լուրջ տարբեր են: Ընդ որում` կենտրոնը սկսել է գործել այս տարվա սկզբից, իսկ հիմնադրամը` 2015 թվականից:
«Ես շատ լիբերալ կարծիք կարող եմ հայտնել, որովհետև ոչ շատ դրական ծրագրային, ոչ էլ բացասական խնդիրներ եմ տեսել,- ասաց Գ.Մակարյանը` նշելով, որ միությունը նախատեսում է համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ,- Կենտրոնում ինտելեկտուալ մարդիկ են աշխատում, և պետք է, որ լավ արդյունքներ լինեն»:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, ըստ Գ.Մակարյանի, որոշ ուղղություններով նկատելի է, որոշ ուղղություններով` ոչ.
«Ղեկավարը 1-1.5 ամիս առաջ փոխվեց, գիտակ մարդիկ կան, որ ակտիվ աշխատում են»:
Միության ղեկավարի խոսքով` հիմնադրամի աշխատանքն արտերկրում տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու, գործարար կապեր ստեղծելու առումով բավականին դրական է, թեև Հայաստանը ներկայացնելու մեթոդաբանության առումով խնդիրներ կան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հիմնադրամի աշխատանքը կակտիվանա և մասնավոր հատվածի համար ավելի հասանելի կլինի:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02