Այսօր՝ հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Լանջիկի ոլորաններում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 25-ամյա Գրիգոր Մալխասյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 37 ML 777 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ 34-ամյա Արթուր Մանուկյանի վարած Mercedes մակինշի 34 TD 443 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը Գյումրիի բժշկական կենտրոն, մեկը՝ Թալինի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժշկական կենտրոնում Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը մահացել է: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները մեծ դժվարությամբ են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենաներից: Դեպքի վայրում հավաքաված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Վիրավորներին հվանդանոց են ուղեկցել Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ վթարի ականատեսի պատմածով, մեղավորը եղել է Chevrolet-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ճակատ-ճակատի բախվել դեպի Գյումրի ընթացող Mercedes-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 մանկահասակ երեխա, և Mercedes-ը շահագործվում էր որպես տաքսի: Իսկ Chevrolet-ի վարորդ Գ. Մալխասյանը մասնագիտությամբ փաստաբան է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով ՃՈ ծառայողներն ու Թալինի ոստիկանները տեղափոխեցին Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Chevrolet-ի մեջ հատյնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
© shamshyan.com
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
12:06
11:55
11:44
11:18
11:03
10:43
10:19
09:56
09:44
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02