Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով դատավարությունը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը սպանվել էր այս տարվա փետրվարի 13-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում: Ոստիկանությունը մահացած Կիմի մարմնի վրա հայտնաբերել էր նյարդա-պապալիզացնող VX նյութ, որը համարվում է քիմիական զենք եւ արգելված է միջազգային կոնվենցիայով: Գործի քննության ընթացքում ձերբակալվեցին Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացիներ Սիտի Այսիան եւ Դոան Թհի Հուոնգը, ովքեր էլ իրականացրել էին մահաբեր հարձակումը: Կանխամտածված սպանություն իրականացնելու հոդվածով վերջիններիս մեղադրանք առաջադրվեց եւ եթե նրանց մեղքն ապացուցվի դատարանում, նրանք կենթարկվեն մահապատժի: Նշենք, որ մալայզիական իրավապահները կասկածում են, որ սպանությանը մասնակից են Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացիներ: Գործի քննության ընթացքում ձերբակալության սանկցիա էր տրվել հյուսիս-կորեական մեկ դիվանագետի համար, Մալայզիայում Փհենյանի դեսպան Կան Չհոլը արտաքսվեց, ձերբակալության սանկցիա տրվեց նաեւ Air Koryo ավիաընկերության մեկ աշխատակցի համար: Նշենք, որ Կիմ Չեն Նամը ավելի արեւմտամետ հայացքների տեր էր եւ համարվում էր Փհենյանի ներկայիս դիկտատուրայի լուրջ հակառակորդներից մեկը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02