Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավաորությամբ: Դեպք մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սևանի քննչական բաժին: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայրում են գտնվում Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու Գեղարքունիքի մարզի ավագ դատաախազ Էդվարդ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում, ահազանգ ստացվեց, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների ծեծելով սպանել, ու՝ հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Դեպքի վայրից Սևանի ոստիկանություն է տեղափոխվել նաև մի քանի ավտոմեքենա:
© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01