Վրաստանում հույս ունեն, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, որն օրերս է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից, Ուկրաինայի իշխանությունները կարտահանձնեն Վրաստանին, այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին հայտնել է, որ իրենք հույս ունեն, որ Սաակաշվիլիի Ուկրաինա վերադառնալուն պես այդ երկրի իշխանությունները կսկսեն նրա արտահանձնման գործընթացը:
Վրացի նախարարը նաև հիշեցրել է, որ իրենք Սաակաշվիլիի արտահանձնումը պահանջել են դեռևս 2014-2015թթ.-ին՝ 4 տարբեր քրեական գործերի շրջանակներում:
Նշենք, որ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է պատգամավորի ծեծի ենթարկելու, 9 մլն լարիի չափով գումարի յուրացման, խաղաղ ցույցի ցրման և հեռուստաընկերության վրա հարձակման համար:
Ըստ Ցուլուկիանիի՝ այն ժամանակ ուկրաինական կողմը մերժել է Վրաստանին, սակայն այսօր, կարծես, նրանց դիրքորոշումը փոխվել է:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։
2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։
2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։
Օդեսայի նախկին նահանգապետն ավելի վաղ հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: Նա ասել է, որ քաղաքացիությունից զրկվելուց հետո «կապրի Կիևում ու կքայլի Մայդանով»:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանն էլ հայտարարել է, որ եթե Սաակաշվիլին քաղաքացիությունից զրկվելուց հետո որոշի Ուկրաինա վերադառնալ, ծառայությունը կարող է նրան չթողնել մուտք գործել երկիր։
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02