ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զորակոչիկը ծառայության է անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զորակոչիկը մայրը խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդուն բնակության վայրին մոտ գտնվող զորամաս զորակոչելու հարցում:
Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները նույն օրն այցելել են Հանրապետական կենտրոնական հավաքակայան: ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել են զորակոչիկի ընտանեկան դրությունը հավաստող փաստաթղթերը:
Արդյունքում, զորակոչիկը մասնակցել է բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնություն ունեցող զորակոչիկների համար նախատեսված վիճակահանությանը, և զինվորական ծառայության անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`
ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:
Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02