Բուլղարիայի Վառնա քաղաքում հուլիսի 25-30-ը կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Օհանյանը նշել է, որ հանձնաժողովում մշակվում է կազմակերպության քաղաքականությունը մարդու իրավունքների ոլորտում: Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության բանաձեւերում եւ քաղաքականությունում լայն հնարավորություն կա արտացոլելու Հայաստանի տեսակետերն ու մոտեցումները: «Մեր կողմից անցյալ տարի բանաձեւ առաջարկվեց հակամարտող գոտիներում ուսանողների իրավունքների պաշտպանության մասին, որը հոկտեմբերին միաձայն ընդունվեց: Մեր կողմից ներկայացված մյուս բանաձեւը բլոգեր Լապշինի իրավունքների ոտնահարմանն էր վերաբերում»,-ասել է նա:
Աննա Օհանյանի խոսքով՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից առաջարկված լավագույն բանաձեւերը քննարկվում են ԵԺԿ-ում: «Այս տարի էլ կփորձենք ավելի շատ ուսանողների ներգրավել մարդու իրավունքների ոլորտում մեզ համար կարեւոր շեշտադրումներում»,-հավելեց նա:
Հավաքի ընթացքում կայացել է EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները: EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն: Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների: Հավաքի շրջանակներում քննարկումներ են եղել ներկայիս երիտասարդության դերի, Եվրոպայի ապագայի, 21-րդ դարի պահանջներին Եվրոպայի գործունեության համապատասխանեցման, գալիք աշխատանքային տարվա ծրագրերի ու աշխատանքների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44