ARM | RUS |

ՀՀ-ն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ ԵՄ-ն կապելու համար. Սերժ Սարգսյան

01.08.17 | 14:21

Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև

Անկեղծ շնորհակալություն հայտնելով Ձերդ Գերազանցությանը, որպես առաջին հարց՝ ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան- Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

-Նախ ցանկանում եմ գոհունակություն հայտնել Ձեզ և «Շարղ» օրաթերթին՝ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդի հետ հաղորդակցվելու ընձեռված հնարավորության համար:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա պետք է նշեմ, որ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: Երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն, պահպանելով մեզ միավորող դարերի խորքից ավանդված ընդհանրությունները, հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին, ինչը և մեր հարաբերությունների հուսալի հիմքն ու պատվարն է: Մեր երկրները տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով:

2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն:

Իրանի և Հայաստանի խոր հարաբերություններն ի՞նչ դերակատարություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման և ընդլայնման հարցում:

-Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»: Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում: Ըստ էության՝ մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով:

Համայն աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապի հետ Ձերդ Գերազանցության նախորդ տարվա հանդիպման ընթացքում Դուք, բարձր գնահատելով Իրան-Հայաստան եղբայրական հարաբերությունները, նշել էիք, որ օրինակելի են մահմեդական և քրիստոնյա երկու երկրների միջև այդ հարաբերություններն ու համագործակցությունը: Ձերդ Գերազանցության կարծիքով ո՞ր բնագավառներում է հնարավոր ակնկալել, որ այդ հարաբերությունները կարող են ավելի ընդլայնվել:

-Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար: Համոզված եմ՝ դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունների մեկնակետը հանդիսացող համամարդկային արժեքների՝ քրիստոնեության և իսլամի երկխոսության վրա հիմնված երկու ժողովուրդների սերտ կապերը, մշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը նպաստում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար բարձրանան որակական նոր մակարդակի: Այս տեսանկյունից Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, օրինակելի և յուրահատուկ են, քանի որ դրանց ամրապնդման ճանապարհին մենք կարողանում ենք լավագույնս համադրել դարերի խորքից եկող ավանդական արժեքները ժամանակակից իրողությունների հետ:

Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության և ծայրահեղականության տարածման առնչությամբ: Իրանն ու Հայաստանն այդ կապակցությամբ ինչպիսի՞ օրակարգային համատեղ քայլեր կարող են ձեռնարկել:

-Ինչպես արդեն նշեցի, ահաբեկչության սպառնալիքը ողջ աշխարհում առավել քան երբևէ լրջագույն մարտահրավեր է դարձել: Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի ներքին անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ՝ թույլ չտալով ահաբեկչական կառույցներին հիմնավորվել իրենց տարածքներում: Զուգահեռաբար պետք է զարգացնել նաև միջպետական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, սպառնալիքների կանխման ուղղությամբ և ցուցաբերել համատեղ կամք և վճռականություն՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում: Ահաբեկչության դեմ պայքարի համար կենսական անհրաժեշտություն է այդ երևույթի նկատմամբ իրապես անհանդուրժող դիրքորոշման որդեգրումը: Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: Ցավալի է, սակայն մեր տարածաշրջանի որոշ երկրներ, տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսևորվի համընդհանուր անհանդուրժողականություն:

Զբոսաշրջության բնագավառում հարաբերությունների զարգացման համար երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստի ականատեսը եղանք. հետագայում ի՞նչ ձեռքբերումներ կարող է բերել Իրանի և Հայաստանի միջև վիզաների չեղարկումը: Իրանի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացման համար արդյո՞ք նախատեսվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային, ցամաքային, օդային ուղիներ, հյուրանոցներ և այդ ոլորտի այլ ծառայություններ:

-Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ: Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաև զբոսաշրջության ոլորտում:

Ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ էլեկտրականության և գազի փոխանակումների վերաբերյալ: Ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը: Արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն:

-Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար:

Ավելի քան մեկ ուր կես տարի է ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այդ անդամակցության հնարավորությունների և մարտահրավերների ի՞նչ հանգամանքներ եք տեսնում Իրան-Հայաստան կապերի համար՝ հաշվի առնելով այդ ընթացքում ունեցած փորձը:

-Մենք բազմիցս ենք նշել, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա կարևոր է նշել, որ մենք դրանք չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ: Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական խոր և ընդլայնված, պատմական, քաղաքակրթական, մշակութային և լեզվական կապերի առկայությամբ հանդերձ, ցավոք, երկու երկրների տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերություններին համահունչ անհրաժեշտ և բավարար աճ չեն ունեցել: Արդյո՞ք օրակարգում առկա է որևէ հատուկ ծրագիր Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և երկու երկրների առևտրաշրջանառության ծավալի ավելացման համար:

-Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է: Հայ-իրանական տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն է ուղղված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեությունը: Նպաստավոր կարող է լինել Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, որը գտնվելով երկու երկրների սահմանի վրա՝ լավագույնս կծառայի հայ և իրանցի գործարարներին և միջպետական համագործակցության ամրապնդման կարևոր բաղադրիչ կդառնա: Հայաստանը պատրաստակամ է իր ունեցած հնարավորություններով համակողմանիորեն օժանդակելու իրանցի գործարարներին մեր երկրում գործունեություն ծավալելու համար, և ինչպես արդեն նշեցի, հարթակ տրամադրելու Հայաստանի միջոցով այլ տնտեսական շուկաներ դուրս գալու առումով: Անհերքելի ճշմարտություն է, որ շատ դեպքերում հայ-իրանական համատեղ տնտեսական ձեռնարկները շատ ավելի մրցունակ կարող են լինել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած:

Իրանի և Հայաստանի գործարար, առևտրական և արդյունաբերական շրջանակների միջև համատեղ կապիտալ ներդրումները ևս բարենպաստ իրավիճակ չեն արտացոլում: Այս նպատակի համար ևս արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր կա իրականացված: Արդյո՞ք Հայաստանի կառավարության օրակարգում էլ հատուկ ծրագիր կա ներառված՝ իրանական և հայկական կողմերի միջև արդյունաբերական և տնտեսական համատեղ ապրանքների արտադրման համար: Ի՞նչ պայմաններում են գտնվում Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:

-Մենք իրականացնում ենք օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն: Մեր երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների և տեղական ընկերությունների միջև: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը մեր հարևան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Ինչպես նշեցի, մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաև բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս ականատես կլինենք համագործակցության աճին:

Մշակութային բնագավառում ևս Իրանի և Հայաստանի հարաբերությունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ներկայիս կապերի համեմատ: Արդյո՞ք նոր ծրագրեր են սահմանվել այդ նպատակի և կողմերի արվեստի ու մշակույթի բնագավառի հարաբերությունների ընդլայնման համար:

-Հայաստանի մշակութային համագործակցությունն Իրանի հետ ընդգրկում է գրեթե բոլոր բնագավառները, ինչպիսիք են՝ կինոարվեստի, թատերարվեստի, երաժշտարվեստի, գրահրատարակչության և այլ ոլորտները, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ հավակնոտ ծրագրեր:

Կինոարվեստի բնագավառում, օրինակ, Իրանում կայացավ հայկական ֆիլմերի շաբաթ: Օրեր առաջ Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը, որի 2011 թվականի հաղթող էր ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Ի դեպ, այս ֆիլմը հետագայում որպես լավագույն օտարալեզու ֆիլմ՝ արժանացավ նաև «Օսկար» մրցանակին:

Երաժշտարվեստի բնագավառում կողմերը համագործակցում են երաժշտական, ազգագրական խմբերի փոխանակման ուղղությամբ: Համագործակցություն կա նաև թատերարվեստի ոլորտում, ինչպես նաև՝ թանգարանների միջև:

Յուրահատուկ են մեր ժողովուրդների լեզվական ընդհանրությունները։ Թե՛ հայերենը և թե՛ պարսկերենը աշխարհի այն հնագույն լեզուներից են, որոնցով կարելի է քիչ դժվարությամբ ընթերցել 900 տարվա հնություն ունեցող գրականությունը։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները մայրենի լեզուն պահպանել ու փայփայել են որպես թանկարժեք գոհար՝ միաժամանակ հաղորդակցվելով հարստացրել են նաև համաշխարհային գրականության գանձարանը։ Այսօր հայերեն բազմաթիվ թարգմանություններ կան Ֆիրդուսու, Սաադիի, Խայամի, Հաֆեզի և իրանցի այլ մեծամեծերի ստեղծագործություններից:

Մշակութային ոլորտում մեր համատեղ ծրագրերի ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն այդ ամենը կցանկանայի ամփոփել միայն մեկ գնահատականով. մենք ակտիվորեն համագործակցում ենք մշակութային փոխանակումների ուղղությամբ և բազմիցս վերահաստատել ենք այդ ոլորտում նաև գործով մեր փոխգործակցությունն առավել ակտիվացնելու մեր փոխադարձ հանձնառությունը:

Երկու կողմերի մեկ այլ հնարավորություններից է համարվում գիտական և համալսարանական կապերի զարգացումը, որը մինչ այսօր այնքան էլ աճ չի ունեցել. արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր է իրականացվել համալսարանական և գիտական բնագավառի հարաբերությունների զարգացման համար:

-Հայաստան-Իրան հարաբերություններում գիտակրթական ոլորտը ևս նկատելի զարգացում է ապրում, սակայն այստեղ նույնպես կա բավական մեծ չիրացված ներուժ: Կարծում եմ՝ մեր երկրներն ունեն բոլոր հնարավորությունները հատկապես բարձրագույն կրթության ասպարեզում ավելի սերտ գործակցելու: Հայաստանի համալսարաններն ի վիճակի են որակյալ կրթություն ապահովելու իրանցի ուսանողների համար հատկապես այն գիտաճյուղերի գծով, որոնք Հայաստանում ունեն ուժեղ դիրքեր և կայացած ավանդույթներ: Համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումը ևս լուրջ նպաստ կարող են բերել ոչ միայն հայ և իրանցի գիտնականների միջև ամուր կապերի հաստատման, այլև այդ գործակցության արդյունքները ինստիտուցիոնալ մակարդակով կիրառական դաշտ տեղափոխելու առումով:

Վերջում՝ ուրախ կլինեմ փոխանցելու Ձերդ Գերազանցության ուղերձը՝ ուղղված Իրանի ժողովրդին:

-Ցանկանում եմ դիմել թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի ժողովրդին. հայ-իրանական բարեկամությունը տրված չէ ի վերուստ, այլ ստեղծվել, ամրացել և իր այսօրվա ձևն ու խորը բովանդակությունն է ստացել տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում: Վստահ եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, շարունակելու ենք մեր պատմության խաղաղ և հաստատուն ընթացքը դեպի նոր հազարամյակներ՝ փայփայելով ու շարունակաբար սնելով մեր հարաբերությունները:


Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01