Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Այս մասին կարդում ենք «Էրմենիհաբեր»-ում։
Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:
Ավելի վաղ՝ 1984թ. Թուրքիայի Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմահնէաբանական հետազոտությունների կենտրոնը «Դիլքայայի բլուր» կոչված այս տարածքում համատեղ պեղումներ են կատարել: Հայտնի է, որ բլուրը գոյացել է նախկին բնակավայրերի ավերակների նստվածքներից. տարածքը մարդկության համար որպես բնակատեղի է ծառայել դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակից:
Պեղումների ժամանակ բլրի շրջակայքում հայտնաբերվել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանին պատկանող 24 աճյունասափոր: Հայտնաբերվել են նաև մարդկային գանգատուփեր, որոնք ապացուցում են, որ գանգի վրա «պատուհան բացելու» առաջին վիրահատությունները այստեղ են կատարվել:
Հավելենք, որ պատմական այս տեղանքում հասարակական լողափի բացումը տեղի էր ունեցել հուլիսի 23-ին՝ նահանգապետարանի նորանշանակ հոգաբարձու Վալի Մուրաթ Զարօղլուի և Արդամետի հոգաբարձու Աթըֆ Չիչեքլիի մասնակցությամբ:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02