Օրեր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ օտարերկրյա պետությունում վավերականության նշում ստանալ կարելի է սահմանային ցանկացած կետում:
Շատ լրատվամիջոցներ գրեցին, որ սահմանին այսուհետ է հնարավոր ստանալ ելքի վիզան: Մեզ հետ զրույցում Մնացական Բիչախչյանը տեղեկացրեց, որ տեղեկատվության այսպիսի ընկալումը թյուրիմացություն է, որովհետև նշված կարգը գործում է արդեն երեք տարի: Ամեն տարի մեծ թվով քաղաքացիներ հենց այդպես են ստանում հանրապետությունից դուրս գալու իրավունքը:
«Այսպիսի հիշեցումներ արվում են տարին մի քանի անգամ: Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել հին նմուշի անձնագրով և չի դիմել այսպես ասենք, ելքի վիզա կամ թույլտվություն ստանալու, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար: Թե՛ օդանավակայանում, թե՛ սահմանային մյուս անցակետերում այդ գործողության համար պարզապես պետք է վճարել ավելի շատ»,– հիշեցնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում, բացի յուրաքանչյուր տարվա համար 1.000- ական դրամ պետտուրք վճարելուց, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ, անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի: Իսկ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ: Զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` դա հավաստող փաստաթուղթն է պետք ներկայացնել:
Բոլորովին վերջերս կառավարությունը որոշեց՝ հին անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվի: Արդեն այսօրվանից չի գործում հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու դրույթը:
Մնացական Բիչախչյանը, սակայն, նկատառում ունի՝ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ երկարաձգել են անձնագրերի ժամկետները, կարող են հանգիստ լինել, դրանք ուժը չեն կորցնի:
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներով, իսկ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, արգելվում է անձնագրի ժամկետները երկարաձգել և անձնագրերում որևէ կնիքով հավաստել ժամկետների երկարաձգումը: Մեր երկրում պրակտիկայում խնդիրներ էին առաջանում, անձիք ներկայանում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզաները, այդ երկրները չէին տալիս մուտքի վիզաներ, եթե անձնագրերի ժամկետը երկարաձգված էր»,-դեռ տասն օր առաջ Sputnik Արմենիային պատմել էր Բիչախչյանը:
Փաստ է, որ եթե անգամ այս որոշումը չկայացվեր, միևնույն է, Եվրոպա մեկնելու համար քաղաքացիները պետք է փոխեին հին անձնագրերը։ Այ, սա է նորությունը: Ելքի վիզայի ստանալու մասին լուրն ուղղակի հիշեցում՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:
«Որքան քաղաքացին անտեղյակ է, այնքան մեծ է կոռուպցիայի վտանգը: Իրազեկման հետ կապված խնդիրներ կան, ու հենց նաև սա էր պատճառը, որ հրապարակվել էր ելքի վիզաների մասին հիշեցումը»,–ասում է Բիչախչյանը:
Իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում, Մնացական Բիչախչյանը հորդորում է, անպայման, հայտնել իրենց:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56