Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Շիկ» վարսավիրանոցի աշխատակիցները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված խաչմերուկում ամեն անգամ նմանատիպ վթարներ են լինում և վթարների հիմնական պատճառներից մեկը այն է, որ լուսակիրները դարն ապրած են ու երբ նման վթար է լինում, պատկան մարմինները խոստանում են, որ այս խաչմերուկում լուսակիրները կփոխարինվեն թվայիններով, սակայն ստացվում է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ ГАЗель-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն այդ տեղեկությունը պարզվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01