Դավիթ Տոնոյանն ու Տանյա Ռադոչան ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության և ՀՀ ԱԻՆ համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման նպատակն էր ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՀՀ ԱԻ նախարարության համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:
ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված հսկայածավալ աշխատանքի և ԱԻ նախարարության ջանքերին աջակցելու համար:
Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների ուսումնասիրություն՝ ըստ տարբեր վտանգների նկատմամբ խոցելիության, որի համաձայն՝ դպրոցների շենքերի զգալի մասը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն: Հետևաբար, երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից:
Իր խոսքում տիկին Ռադոչայը նշեց, որ երեխաները մեր ապագան են, իսկ ապագայի համար արված ցանկացած ներդրում կարող է շատ ավելի մեծ արդյունք տալ: Նա նաև ընդգծեց քիչ թվով աշակերտներ ունեցող փոքր դպրոցների անվտանգության հարցը, որոնք շատ դեպքերում դուրս են մնում դոնոր կազմակերպությունների ուշադրությունից:
Զրույցի ընթացքում նախարար Տոնոյանը կարևորեց ոչ միայն ուսումնական ծրագրերում ԱՌՆ թեմաների ընդգրկումը, այլև՝ մանկավարժներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն ու երեխաներին նյութի պատշաճ մատուցումը՝ առավել մեծ արդյունք ստանալու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և լինել հետևողական՝ ԱՌՆ կրթության մշակույթի տարածման ու կիրառման գործում:
«Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» տարածաշրջանային ծրագիրը (ԴԻՊԵԿՈ IV) ֆինանսավորովում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02