Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է հայտնվել 2025 թվականից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է business-gazeta.ru-ն:
«Միասնական արժույթի մասին խոսք այժմ չի գնում, քանի որ բոլորը գիտեն Եվրամիության փորձը: Այնտեղ առանց ապրանքների և ծառայությունների շուկայի, առանց կարգավորման համակարգի ստեղծման միասնական արժույթի ստեղծումը հանգեցրել է լուրջ տնտեսական անհավասարակշռությունների, որոնք առաջացրել են 2010-ականների սկզբին Եվրոպայում բոլորին հայտնի ճգնաժամը: Այստեղ ԵԱՏՄ-ի շրջանակում խնդիրը բոլոր ուղղություններով համալիր կարգավորման, այդ թվում՝ ֆինանսական շուկաների, բանկային համակարգի ներդաշնակեցումն է: Եվ միայն ամենաեզրափակիչ փուլը կարող է դառնալ միասնական արժույթի ստեղծումը, դա 2025 թվականից հետո հեռանկարն է»,- ասել է նա:
Կայքը հիշեցնում է, որ միասնական արժույթի ստեղծման նախաձեռնությամբ 2012 թվականի հունիսին հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Օրերս հաղորդվել էր, որ Զարգացման եվրասիական բանկը ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր՝ Եվրոպայում մինչ եվրոյի գործարկումը 1979-1998 թվականներին օգտագործվող ECU-ի նմանությամբ: Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել էր Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
Տարածաշրջանային դրամական միավորը հարկավոր է նախևառաջ առևտրային հոսքերը սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսե ճանապարհի հաշվարկային միավորը», հայտարարել էր Եվգենի Վինոկուրովը:
Ընդ որում՝ խոսքն այլ երկրների ֆինանսական տեխնոլոգիաները կրկնօրինակելու մասին չէ, «Իզվեստիա»-ին հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:
«Հեռանկարում եվրասիական հաշվարկային միավորի ներդրումը կարող է նպաստել անդամ պետությունների բնակիչների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաև արժութային ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը և փոխադարձ հաշվարկներում գործարքային ծախսերի նվազմանը»,- ասել էր նա:
tert.am
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02