Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Մեծամոր քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն ու Լ. Ս.-ն, նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց, վերջիններիս միջոցով կազմակերպել են գողությունների և զենքի գործադրմամբ ավազակության կատարումը: Վ. Ա.-ի ու Լ. Ս.-ի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով և ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վ. Շ.-ն, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետև` զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն և դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների` Վ. Ա.-ն և Լ. Ս.-ն 2017 թվականի հուլիսին կազմակերպել և ղեկավարել են Արմավիրի մարզի ևս երկու բնակարաններից կատարված գողությունները, որոնց ընթացքում տեղի է ունեցել խոշոր չափերով` 1.124.000 ՀՀ դրամի չափով գույքի հափշտակություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ, 235-րդ, 34-177-րդ և 177-րդ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02