Մայիսի 25-ին Դավթաշենի կամրջից ընկած և դրա հետևանքով մահացած 13-ամյա Համլետ Սարգսյանի հիշատակին Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան մի շարք միջոցառումներ կանցկացնի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Համլետ Սարգսյանի անձնական մարզիչ Դավիթ Աթանեսյանը:
«Նրա ծննդյան օրը պատրաստվում ենք անցկացնել հուշամրցաշար՝ գավաթի առաջնություն, այսօր էլ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր անունով պատարագ է մատուցվել: Համլետի անվան համար բազմաթիվ անելիքներ կան: Գավաթի առաջնությանն էլ մասնակցելու են Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի տարբեր մարզերի, քաղաքների ակումբեր, շուրջ 400-500 մարզիկ»,-ասաց Աթանեսյանը:
Մարզիչը հայտնեց, որ սեպտեմբերի 10-ին ֆեդերացիան ելույթ կունենա ՌԴ Անապա քաղաքում, որտեղ Համլետ Սարգսյանի հիշատակին նվիրված մենամարտեր կան:
«Հոկտեմբերին, հավանաբար, մեկ միջոցառում ևս կլինի, որին կմասնակցի Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը: Այստեղ ևս նրան նվիրված բացման միջոցառումներ են տեղի ունենալու, որովհետև ինքը եղել է համար մեկ մարզիկը, ով Հայաստանում անցկացվող բոլոր միջոցառումների բացման արարողություններին մասնակցել է: Ինքն իդեալական երեխա էր, չկա մեկը, որ իր պես լինի ու չեմ կարծում, որ էլ իր նմանը կրկնվի, իր անվան հետ կապված դեռ շատ անելիքներ ունենք»,-ասաց մարզիչը:
Դավիթ Աթանեսյանը հայտնեց, որ պատրաստվում են ֆեդերացիայի հենց կենտրոնական մարզադահլիճում տեղադրել Համլետ Սարգսյանի մարտական կեցվածքով կիսանդրին, որն արդեն պատվիրվել է:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Երևանի Դավթաշենի կամրջի վրա խաղալու ընթացքում 13-ամյա երեխա էր ընկել և մահացել:
Նշենք, որ Համլետ Սարգսյանը Եվրոպայի արծաթե մեդալակիր է եղել, Եվրասիայի չեմպիոն, Կովկասի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02