Շամիրամ գյուղի սգո սրահում օրեր առաջ 4 հոգու սպանած Քալաշյանի տանը հայտնաբերվել է ատրճանակ և հրացան։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում դեպքի մանրամասները . օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:
Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ ժամեր անց մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյան:
Պարզվել է նաև, որ Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվանբ օրինական գրանցված որսորդական հրացան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Քալաշյանը հանցանքը կատարելուց հետո Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Քյարամ Քալաշյանը օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության
Աշտարակի բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ՁՊՎ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 2-ին, ժամը 17.50-ին, խուզարկություն է կատարվել Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում. հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան:
Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Նախաքննությունը շարունակվում է:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02