Համակարգչի բրիտանացի մասնագետ 23-ամյա Մարկուս Հաթչինսը, ում վերագրվում է WannaCry վիրուսի չեզոքացումը, ձերբակալվել է ԱՄՆ-ում այլ վնաս հասցնող ծրագրի՝ Kronos-ի տարածման մեղադրանքով: Vedomosti.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Ռոյթերսը՝ հղում անելով արդարադատության նախարարության ներկայացուցչին:
Նա ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Լոս Անջելեսում, որտեղ հավաքվել էին տասնյակ հազարավոր հաքքերներ մասնակցելու Black Hat և Def Con համաժողովին:
Kronos վիրուսի օգնությամբ 2014-2015 թթ. կիբերխարդախները հաջողությամբ գողացել են բանկային քարտերի տվյալներ: Մարկուս Հաթչինսի գործունեությունը, իրավապահների խոսքերով, արձանագրվել է 2014 թ. հուլիսից-2015 թ. հուլիս ժամանակահատվածում: Նրա գործում կա վեց դրվագ: Դատավորի խոսքով, նախքան մեղադրանք առաջադրելը՝ Հաթչինսը համագործակցել է քննության հետ:
Մայիսին Հաթչինսը իր ներդրումն է ունեցել WannaCry վիրոսի չեզոքացման գործում, որը աշխարհի 150 երկրում վարակել էր հազարավոր համակարգիչներ: Հենց նրան է վերագրվում վիրուսի կոդում սխալների հայտնաբերումը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01