Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի , ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի և նրա հարևանուհու հետ միջադեպն այլևս հարթված է, իսկ երգչուհին շարունակում է երգել: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին՝ պարզաբանելով նաև, թե ինչ է կատարվել իրականում:
Նրա խոսքով՝ հարևանուհին պարբերաբար դժգոհել է, որ իր երգեցողությամբ Մագդա Մկրտչյանը խանգարում է իր երեխայի քունը, իսկ վերջին անգամ շատ կոպիտ պատուհանից բղավել է՝ ձայնդ կտրի, ձայնդ չեմ ուզում լսել:
«Առաջինն ինքը դիմեց ոստիկանություն, և քանի որ բղավում էր ամբողջ ձայնով, իմ տունն էլ ուսանող պետք է գար, ես էլ որոշեցի, որ այս իրավիճակից պետք է դուրս գալ և նույնպես զանգահարեցի ոստիկանություն և ոստիկանին, Մխիթար էր անունը, բացատրեցի, որ չեմ կարող առաջին հարկից մինչև 12-րդ հարկ բոլոր երեխաների քնի հետ «կոնտրակտ» կնքել»,-մանրամասնեց երգչուհին:
Արդյունքում՝ համաձայնություն է ձեռք բերվել, և օպերային երգչուհին շարունակում է անարգել երգել ու շնորհակալություն է հայտնում ոստիկանությանն՝ ասելով. «Շատ ազնիվ, բարեհամբույր տղա էր, կեցցե՛ն այդ տղաները»:
Տիկին Մագդան, իհարկե, նշեց, որ երեկոյան տասնմեկից հետո չի երգում:
Հիշեցնենք, որ Վարչական օրենսգրքի 180-րդ հոդվածով՝ (լռություն խախտելը)գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` նախ` առաջացնում են նախազգուշացում, ապա՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
18:08 09.07.25
11:12 09.07.25
12:27 09.07.25
12:12 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03