Ռուսաստանի խաղաղապահ դերակատարությունըՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամրապնդում է նրա ազդեցությունը տարածաշրջանում, գրում է The Financial Times-ը։
Նշվում է, որ երբ ապրիլի սկզբին խախտվեց հրադադարը, ինչը կարող էր հանգեցնել լիարժեք պատերազմի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց փրկել իրադրությունը՝ նպաստելով հրադադարի մասին նոր համաձայնության կնքմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլը Մոսկվային հնարավորություն կտա մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
Պարբերականը նկատում է արագությունը, որով Ռուսաստանին հաջողվեց հրադադարի հասնել. համաձայնագիրը կնքվեց հակամարտության սրացումից մի քանի օր անց, իսկ հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեցին Բաքու և Երևան։
Մոսկվայի դիվանագիտական ակտիվ գործողությունները ստվերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, նշում է պարբերականը։
FT-ն նշում է, որ ԱՄՆ-ն չի շտապում ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար։ Բարձրաստիճան աղբյուրի հավաստմամբ՝ ամերիկյան հետախուզական արբանյակներն անգամ չեն հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, քանի որ դրանք ուղարկվել են Սիրիա և Ուկրաինա, փոխանցում է gazeta.ru-ն։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47