Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) շարժման անդամներն այս օրերին Թալիշում են, որտեղ կամավորական հիմունքներով մասնակցում են գյուղի վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներին:
«Թալիշում հին դպրոցն ու մանկապարտեզը, գտնվելով նշանառության տակ, կորցրել են պիտանելիությունը:
Թալիշում մեկնարկել են նոր մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան կառուցման աշխատանքներ: Ամիսներ առաջ լինելով Թալիշում` կարող եմ ասել քաղաքը մեկուսացված է մնացած քաղաքներից, միջոցները շատ սուղ են, ցանկացած օգնություն, օժանդակություն քաղաքի վերականգնողական աշխատանքների համար մեծ նշանակություն է ունենալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:
Նա նաև հայտնել է, որ իրենք նախատեսում են այցելելել առաջնագիծ՝ Երևանից հավաքած առաջին անհրաժեշտության պարագաներն ու սնունդը անձամբ զինվորներին հասցնելու համար.
«Կազմակերպելու ենք նաև ֆուտբոլային ընկերական մի քանի հանդիպումներ, փորձելու ենք տեսակցել ծառայության մեջ գտնվող հնարավորինս շատ ՖԱՖ-ականների»,- գրել էր Սերգեյը:
«Artsakh TV»-ի պատրաստած ռեպորտաժից էլ տեղեկանում ենք, որ ՖԱՖ-ի կամավորներն օգոստոսի մեկից գտնվում են Թալիշում և ակտիվորեն մասնակցում են շինարարական աշխատանքներին.
«Գյուղի համայնապատկերում արդեն ուրվագծվում են նոր շինությունները: Հակառակ ամռան շոգին՝ մարդաշատ է Թալիշը: Մի քանի տասնյակ շինարարներին նաև երիտասարդների շինարարական ջոկատներն են ավելացել: Առաջին խումբը Թալիշում է օգոստոսի մեկից: Շինարարական ջոկատների 14-63 տարեկան ավելի քան երկու տասնյակ անդամներին կամավորներ են միացել նաև Արցախից»:
Հաղորդվում է, որ այս ձեռնարկը շարունակական կլինի: Նախատեսվում է` օգոստոս ամսին 10-ական օրով կամավորների ևս երկու հերթափոխ բերել Թալիշ:
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
18:08 09.07.25
11:12 09.07.25
12:27 09.07.25
12:12 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03