ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին հերթին փորձում է ինքն իրեն պահպանել, քանի որ քաջ գիտակցում է, որ իր դիրքերը բավականին թուլացել են: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների պլանավորման փորձին: Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողություններն ու հնարավորությունները փոքրացել են հակամարտության մենեջմենթ իրականացնելու առումով:
«Չեմ կարծում, թե այնքան լավատես են, որ մտածեն հակամարտության լուծումներ գտնելու մասին, քանի որ արդեն իսկ խնդիր ունեն հակամարտության գոտին կառավարելու հետ կապված: Այս առումով բանակցություններն օգտագործվում են իրավիճակը ժամանակավորապես լիցքաթափելու համար: Հանդիպումները նաև Մինսկի խմբի ձևաչափի պահպանում են ենթադրում, որը ոչնչացնելու հարցում շահագրգռված են Ադրբեջանը, ոչ պակաս չափով ՌԴ-ն ու Թուրքիան: Հետևաբար, այս հանդիպումները շատ քիչ կապ ունեն իրավիճակի կառավարման հետ»,- ասաց նա:
Սաֆարյանը շեշտեց, թե անկախ ամեն ինչից, չի կարելի թերագնահատել հանդիպումների նշանակությունը: Նա նկատել է, որ ստեղծված իրավիճակում, այդ հանդիպումները դառնում են ռազմական ռիսկերը մեծացնող գործոն. «Ամեն մի նման հանդիպումից առաջ Ադրբեջանը շփման գծում մեծացնում է լարվածությունը՝ դիմելով արկածախնդրության, հետևաբար, գոնե ռազմական ռիսկերի կառավարման առումով ՀՀ-ն պետք սթափ լինի: ՀՀ-ն պետք է հասկանա, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի կորուստներ պատճառել, որը հերթական հանդիպման ժամանակ իրեն կտա դիրքային առավելություն»,- շարունակեց Սաֆարյանը:
Միաժամանակ, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս պահին անհրաժեշտ է Մինսկի խմբի առկայությունը, քանի որ հայկական կողմը չի կարող լցնել դրա վակումը: Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի փոխարեն կարող են այլ՝ ոչ շահեկան ձևաչափեր հայտնվել, հետևաբար, հայկական կողմն այլ տարբերակ չունի, քան համաձայնելը, որ քննարկումներ լինեն: Սակայն քաղաքական վերլուծաբանը պնդեց՝ հայկական կողմը չպետք է մոռանա ապրիլյան պատերազմից հետո դրված իր երկու պահանջները:
«Առաջինը՝ բանակցությունների շարունակման համար անվտանգության և խաղաղության միջազգային երաշխիքներ ստեղծելը, երկրորդը՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացներին: Այս երկու պահանջներից պաշտոնական Երևանը չպետք է հրաժարվի: Պաշտոնական Երևանն այս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է, թեպետ չեմ կարծում, թե բոլոր ջանքերը գործադրեց ու ճիշտ իրականցրեց: Այնուամենայնիվ, Ստեփանակերտը պարբերաբար հասկացնում է, որ առանց իր մասնակցության դրանք բանակցություններ չեն կարող լինել, լուծումներ էլ չեն կարող որոնվել: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում այս խնդիրը լուծելու համար Երևանը հստակ ստրատեգիա ունի, որն իրատեսական է ու ունի քայլերի հաջորդականություն»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44