Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից մեքենաներից մեկի վիրավորներից 4 տարեկան երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Նրան գլխի վիրահատության են ենթարկում:
Այս մասին Tert.am–ին հայտնեց վթարված մեքենաների մեկի՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած 36–ամյա վարորդի հարազատներից մեկը՝ չցանկանալով նշել անունը:
«Գլուխն է, ինչպես բացատրեցին՝ ուղեղը այտուցվում է, երեկ լավ դրական շարժ կար, բայց այսօր վատացել է»,-տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 21:48-ին, տեղեկություն էր ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են«Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով 1981թ. ծնված Գեղամ Սարգսյանը և 2013թ. ծնված Սարգիս Սարգսյանը վկաների ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Գեղամ Սարգսյանը մահացել էր, իսկ 4 տարեկան Սարգիս Սարգսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր: Նա գտնվում էր կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ նույն մարդը Tert.am-ին պատմել էր, որ իրականում վթարի մասնակից մեքենայի ղեկին եղել էր 26-ամյա երիտասարդ, սակայն հանձնվել էր 61 տարեկան տղամարդ՝ ոստիկանության նախկին աշխատակից Սամվել Ջեյրանյանը:
Ավելի ուշ ոստիկանություն էր ներկայացել է նրա որդին:
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
00:00
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56