Առաջին հարցը, որ մենք այս թեմայով քննարկել ենք, Ազգալդյանի անունով փողոց ունենալու հարցն է եղել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Ելք» խմբակցության ավագանի, Երևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իրենց այն նախաձեռնությանը, ըստ որի՝ հայ բոլշևիկների կամ կոմունիստների, ռուս գրողների անվանումներով փողոցները և դպրոցները պետք է վերանվանվեն:
«Ավագանու առաջին նիստը լինելու է սեպտեմբերի առաջին կեսին, և յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ նիստ է լինելու: Մենք պատրաստվում ենք հանձնաժողովի օգոստոսի վերջին նիստից 14 օր առաջ հանդես գալ նախաձեռնությամբ: Ընթացակարգն այնպիսին է, որ նիստից 14 օր առաջ հանդես ես գալիս նախաձեռնությամբ, ֆրակցիաները քննարկում են, հանձնաժողովը պետք է քննարկի և իր եզրակացությունը տա դրա հետ կապված, և արդեն քաղաքապետի որոշմամբ հարցը մտնում է օրակարգ կամ ոչ»,-տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ Երևան քաղաքի օրենքով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ տոկոսի չափով ստորագրություններ ունենալու դեպքում նախաձեռնությունը կարող է մտնել քննարկման:
«Ունենք 8932 ստորագրություն, իհարկե, քաղաքապետարանի իրավաբանական վարչությունն ասել է, որ այդ ստորագրությունները անօրինական են հավաքվել, բայց մենք, այնուամենայնիվ, մեր կողմից նման նախաձեռնությամբ հանդես կգանք: Անահիտ Բախշյանը նման նախաձեռնությամբ հանդես է եկել ապրիլ ամսին, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասել են՝ քանի որ նախընտրական փուլ է, եկեք տեղափոխենք հաջորդ գումարման ավագանի, կներկայացնենք դա որպես հիմնավորում»,-ասել է Երևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը»,-նշել է «Ելք»-ի ավագանին:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02