1995 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի Գ.Չ.–ին երեկ ձերբակալվել են Վրաստանի ԱՆԳ աշխատակիցները։ Քրեական գործ է հարուցվել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու հոդվածով։
Հայաստանի ԱԳՆ–ն պարզում է Վրաստանում տեղի ունեցած ՀՀ քաղաքացու մասնակցությամբ վթարի մանրամասները, որի հետևանքով կին ու երեխա են մահացել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է այդ գործով։ Հայաստանի ԱԳՆ–ն կապի մեջ է դեսպանատան հետ, մանրամասներ դեռ չկան։ Սպասում ենք դեպքի հանգամանքները պարզելուն»,– ասաց Բալայանը։
Վրաստանի ԱՆԳ աշխատակիցները ձերբակալել են 1995 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի Գ.Չ.–ին` ավտոմեքենայով վրաերթ կատարելու կապակցությամբ։ Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 5–ին՝ Թբիլիսի–Սենակ–Լեսելիձե մայրուղու 136–րդ կիլոմետրին։ Nissan Tida մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38–ամյա կնոջն ու նրա 5–ամյա աղջկան։ Վրաստանի ԱԳՆ–ի տվյալների համաձայն` երկուսն էլ տեղում մահացել են։
Քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային կանոնների կամ շահագործման կանոնների խախտում»։ Եթե վարորդը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 6–ից 10 տարվա ազատազրկում։
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
18:08 09.07.25
11:12 09.07.25
12:27 09.07.25
12:12 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03