Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարեւոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը եւ Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին:
«Հայաստանը հաճախ են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության եւ հարյուրամյա ավանդույթների միասնություն, մշակույթ. մի վայր է, որտեղ արեւմտյան ապրելակերպը հիմնված է արեւելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հռոմից դեռեւս 79 տարի առաջ: Գառնիի հեթանոսական տաճարից բացի Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ, որոնք հասանելի են այցելուներին: Վանքերից եւ ամրոցներից շատերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-The Korea post-ի հետ զրույցում ասել է դեսպանը:
Աստղադիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար նա առանձնացրել է Քարահունջը, անդրադարձել է նաեւ մայրաքաղաք Երեւանին:
«Երեւանը՝ մեր վարդագույն քաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից է: Այն սկզբնավորվել է դեռևս Ք.ա. 8 դարից, երբ 782 թվականին Արգիշտի 1-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի ամրոցը: 2018 թվականի աշնանը Երեւանը կտոնի հիմնադրման 2800-ամյակը. այն ճանաչվել է ամենահին մշտական բնակեցված մայրաքաղաքը: Մեր տոնակատարություններին մեծ թվով զբոսաշրջիկների ենք սպասում»,-ներկայացրել է նա:
Հրանտ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը նաեւ նպատակահարմար ուղղություն է գինու սիրահարների համար, գինու գիտակների համար այն դառնում է առաջատար նպատակակետ:
«Արենիում կազմակերպում ենք ամենամյա գինու փառատոնը, ինչպես նաեւ մայիսի սկզբին Երեւանում կանցկացնենք եւս մի փառատոն: 2012 թվականին «Զորահ» հայկական գինին հայտնվեց Բլումբերգի՝ աշխարհի առաջատար գինիների տասնյակում»,-նշել է դեսպանը:
Հրանտ Պողոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը նաև առաջարկում է զբոսաշրջիկներին բացահայտել հայկական դասական եւ ժամանակակից երաժշտությունը.
«Հայաստանը ջազի սիրահարների համար լավագույն կենտրոններից է, որը համալրվում է նոր անուններով՝ Տիգրան Համասյան, Միքայել Ոսկանյան»:
Դեսպանը հայկական խոհանոցի, մշակույթի, գինու ավանդույթների մասին խոսելուց զատ ընդգծել է այն , որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02