Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված գովազդային անձնագրերը: Հրավիրված քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքերից մասնավորապես Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների շենքերի տնտեսվարողները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գովազդային անձնագրերում ներառված են առանձին՝ յուրաքանչյուր շենքի համար գովազդի տեղադրման թույլատրելի վայրերը, գովազդի չափը, տեսակը, պատրաստման նյութերը, ինչի շնորհիվ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադիրով չի խաթարի շենքի ճարտարապետական ամբողջական տեսքն ու ընկալումը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ տեղեկացրել է, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը կազմելիս Երևանի քաղաքապետարանի մասնագետները համագործակցել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետների հետ:
«Տնտեսվարողները շենքի գովազդային անձնագրին կարող են ծանոթանալ www.yerevangovazd.am կայքի միջոցով, որտեղ մանրամասն նշված են յուրաքանչյուր շենքի համար գովազդների թույլատրելի ձևերը: Պատրաստ ենք լսելու նաև ձեր առաջարկները, որոնք կբխեն Երևանի գովազդային հայեցակարգից և հաշվի կառնեն շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները»,-նշել է Արազ Բաղդասարյանը՝ հավելելով, որ բոլոր առաջարկները էսքիզային վիճակով մինչև ս.թ. օգոստոսի 20-ը պետք է ուղարկել [email protected] հասցեով, որից հետո լրացուցիչ անդրադարձ կլինի դրանցից յուրաքանչյուրին:
Քննարկումները կշարունակվեն մինչև օգոստոսի 20-ը՝ ներառելով պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերը, որից հետո տնտեսվարողներին կտրվի 20-օրյա ժամկետ՝ գովազդները անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02