ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարևորում է ՀՀ-ում տեղական փառատոնների անցկացումը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե հատկապես կարևոր ու նշանակալի է ՀՀ հեռավոր մարզերում փառատոններ անցկացնելը, քանի որ այն խթանում է զբոսաշրջությունն ու տնտեսական ակտիվությունը:
«Նման փառատոնները հնարավորություն են տալիս տվյալ տարածաշրջանում զբոսաշրություն զարգացել: Տեղի ավանդույթները, մշակութային ժառանգությունը հասանելի դառնում ներքին ու արտաքին շուկայի համար»,- ասաց նա:
Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ պետական քաղաքականություն իրականացնելիս պետությունը հաշվի չի առնում մարզի՝ Երևանից հեռավորությունը: Նրա խոսքով՝ Կառավարությունը շահագրգռված է զարգացնել սահմանամերձ գոտիներում զբոսաշրջությունը և դրան միտված ամենօրյա աշխատանք է տանում:
«ՀՀ մարզերում ենթակառուցվածքների, ծառայությունների որակի և բազմազանության հետ կապված խնդիրներ ունենք և պետք է զարգացնենք: Պետք է կարողանանք հասցնել այն աստիճանի, որ կարողանանք բնական զբոսաշրջություն ապահովել, ինչը կբերի նաև տնեսության զարգացման: Այո՛, ծառայություններ մատուցելու հետ կապված աճ ունենք, սակայն դեռևս անելիքները շատ են»,- շարունակեց Ապրեսյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենք դեռևս ՀՀ-ում տեղական փառատոնների անցկացման գործում վերջնակետին չեն հասել, սակայն հաջողություններ ունեն: Ապրեսյանը շեշտեց՝ արդեն իսկ կան մի շարք տեղական կայացած փառատոներ՝ գինու, մեղրի, խորովածի և այլն, որոնք ամեն տարի նոր թափով են անցկացվում։
«Մենք ունենք կայացած փառատոններ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում: Մեր փառատոններն արդեն իսկ ներառվում են զբոսաշրջային փաթեթներում, լուսաբանվում են մի շարք միջազգային լրատվամիջոցների կողմից: Մենք փորձում ենք այնպես անել, որ զբոսաշրջիկն իր ճանապարհորդությունը պլանավորելիս որոշի գալ Հայաստան հենց փառատոնին մասնակցելու: Մեր ծրագիրը հեռանկարային է, քանի որ մենք տեսնում ենք զբոսաշրջիկների ուրախությունը նման փառատոններին մասնակցելու ժամանակ»,- ընդգծեց նա:
Մեխակ Ապրեսյանն անդրադարձավ նաև Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացմանը և հույս հայտնեց, որ գնի բարձրացմամբ կբարելավի նաև ծառայությունների մատուցման որակը:
«ՀՀ զբոսաշրջային արդյունքը միջազգային շուկայում մրցունակությամբ չի զիջում, մենք մրցունակության եզրի վրա գնում ենք: Ցանկացած թանկացում հաճելի չէ, կարող է բացասաբար անդրադառնալ: Սակայն այստեղ այլ հարց կա, որ մարդ ավելի թանկ է վճարում ու ավելի լավ ծառայություներ ստանում, ավելի բավարարված է զգում: Կարծում եմ՝ թանկացումից հետո մատուցված ծառայությունների որակի բարձրացում է լինելու»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը՝հավելելով, որ երկրում աճել է նաև ներքին զբոսաշրջությունը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02