Այսօր Երևանի Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Խուեյլայը նշեց, որ Հայաստանի նախագահ Սարգսյանի մեծ ուշադրության և անձնական մղման շնորհիվ է այսօր մեկնարկում իրենց երկրի նոր դեսպանատան շենքի կառուցումը:
«Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերներին: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում՝ չինացիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են: Երկու երկրների միջև դիվանագիտական կապը տարեց տարի զարգանում է և կայուն հիմքերի վրա է գտնվում»,- ասաց նա:
Նա հիշատակեց, որ 2015 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան առաջին պաշտոնական այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները մատնանշել են ռազմավարական համագործակցության ուղիները: «Չինաստանը՝ որպես Հայաստանի բարեկամ և հուսալի գործընկեր, պատրաստ է վստահորեն շարունակել Հայաստանի հետ իր համագործակցությունը»,- ասաց նա:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին նշեց, որ 25 տարիների ընթացքում և՛ Հայաստանը,և՛ Չինաստանը, ամեն ինչ արել են զարգացնելու և խորացնելու հարաբերություններն ու համագործակցությունը երկու երկրների միջև:
«Դա քաղաքական երկխոսությունն է՝ ամենաբարձր մակարդակով, երկու երկրների ղեկավարների շնորհիվ ստեղծված շատ ջերմ հարաբերություններն են, դա համագործակցությունն է երկու երկրների կառավարությունների միջև՝ տնտեսության ոլորտում, համագործակցությունն է մշակույթի, գիտության, կրթության ոլորտում, դա փոխազդեցությունն է նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև՝ տարբեր միջազգային կառույցներում և այլն»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանում Չինաստանի նոր դեսպանատունը նախատեսվում է կառուցել երկու տարում: Նախագիծը կազմվել է Չինաստանում, կառուցվելու է չինացի և հայ շինարարների համատեղ աշխատանքի արդյունքում: Եվրասիական տարածքում այս դեսպանատունը ամենամեծերից է, զիջում է Մոսկվայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան շենքին:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01