«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը:
Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
«Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար:
Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման և մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը:
Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար և իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու և անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով: Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները և համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը:
Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի: Նման իրավիճակում գաղութային վարչակազմի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի և պետականության պահպանման առաջնահերթ հրամայական:
Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.
1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման ուղղությամբ:
2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով:
3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը:
4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրելու ….»:
08.օգոստոսի 2016թ. Վարդաշեն ՔԿՀ

14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01