Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին, որոնցից Մ. Նաջարյանը ժամեր անց մահացել էր, իսկ մյուս վրաերթի ենթարկված Մ. Սայադյանը մահացել էր 1 օր անց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Փանդունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեեկություններով՝ մահացածները վրաերթի ենթարկվելուց 3 օր առաջ էին զորացրվել և նրանք ակտիվ մանսաակցություն էին ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին ու առաջին իսկ օրվանից եղել էին առաջնագծում, ամենաթեժ տեղերում և խրախուսանքների էին արժանացել հրամանատարական կազմի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։
Վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել էր։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56