ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն՝ միացման ձևով: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր, որը թույլ կտա ընկերությանը ներգրավել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում՝ համաձայն որի, ներդրումներ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 տոկոս պետական ձեռնարկություններում, ինչպես նաև ընկերությանը վերաբերող հարցերով առավել հստակ և օպերատիվ կերպով մասնակցել բանակցություններում՝ միջազգային պայմանագրերի շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացներում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս որոշման նպատակն է երկու ընկերությունների արտադրական և զորահավաքային հզորությունների միավորման միջոցով արդյունավետ դարձնել ռազմական ապրանքների վերանորոգման և արդիականացման գործընթացը:
«Պարոն վարչապետ, սա մեր կառավարության քաղաքականության իրականացմանն ուղղված որոշում է՝ բարձրացնելու պետական մասնակցությամբ ձեռնարկությունների արդյունավետությունը», – ասաց Վիգեն Սարգսյանը:
«65 Ռազմական գործարան»-ը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտն է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգման, և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքները, ավիացիոն խոցմ,ան միջոցների արտադրությունը:
«Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն 98,4 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի կառավարումը հանձնված է Պաշտպանության նախարարությանը, որը զբաղվում է հրաձգային զենքերի փողերի (5,45 մմ -7,62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի նորոգմամբ՝ կոմպլեկտավորող մասերի, այդ թվում՝ փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01