Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը։ Դրանով նրանք առաջարկում են ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 13-ին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօսը» պարբերականը:
Դիմումը նահանգապետարանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների կողմից քննվելուց և հաստատվելուց հետո պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների անցկացման մասին: ՆԳՆ-ն և Ստամբուլի նահանգապետարանը կարող են փոփոխություններ մտցնել ընտրությունների անցկացման ամսաթվի հարցում` կախված ստեղծված իրավիճակից:
Հիշեցնենք`2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01